Լուիզա Ներսիսյանի եւ Հրանտ Թոխատյանի ջերմ տեսանյութը՝ ԱՄՆ-ից

15:20   15 մարտի, 2024

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այս շրջանում Միացյալ Նահանգներում է, որտեղ մեկնել է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի մոտ: ՀՀ ժողովրդական արտիստն այնտեղ բուժում է անցնում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Հոլովակում երեւում է՝ ինչպես է դերասանական զույգը ջերմ զրուցում Կալիֆորնիայի գեղեցիկ մայրամուտի ֆոնին: Տեսանյութը հաջորդել է սոցիալական ցանցերում դերասանի մահվան մասին ստահոդ լուրերին:

Ավելի վաղ, 168.am-ի հետ զրույցում, Թոխատյանի անվագ որդին՝ Արամ Թոխատյանը, հերքել էր այդ խոսակցությունները՝ հայտնելով, որ դերասանն այս պահին բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում, «բայց նա ապաքինվում է եւ լավ է»:



© NEWS.am STYLE