Կյանքից հեռացել է Ալեքսանդր Շիրվինդտը

23:08   15 մարտի, 2024

Մահացել է ռուս թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը, ՏԱՍՍ-ին հայտնել է Սատիրա թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, դերասան Սերգեյ Գազարովը։

«Ինձ զանգահարեց Ալեքսանդր Անատոլեւիչի որդին՝ Միշան, կես ժամ առաջ նա մահացավ հիվանդանոցում... Ես դեռ չգիտեմ, թե ինչպես եւ ինչ ենք անելու»,-ասել է Գազարովը։

Mash Telegram ալիքի փոխանցմամբ՝ Շիրվինդտը մահացել է սրտի հետ կապված խնդիրներից։ 2019 թվականին նա վիրահատության էր ենթարկվել:  Այնուհետեւ 2020 թվականին դերասանը Covid-ի պատճառով տառապել է թոքաբորբով, իսկ 2022 թվականին նրա մոտ ախտորոշել էին անգինա։



© NEWS.am STYLE