Պրիյանկա Չոպրան՝ Bulgari-ի վզնոցով

11:48   16 մարտի, 2024

Դերասանուհի Պրիյանկա Չոպրա Ջոնասը շատ լավ գիտի՝ ինչ է գլամուրը։ Bulgari խանութի ներկայացուցիչը Մումբայում կրում էր ադամանդե ապշեցուցիչ վզնոց՝ հրաշալիորեն կատարելով իր պարտականությունները՝ որպես ոսկերչական ապրանքանիշի դեմք:

Խոսքը Bulgari-ի Serpenti վզնոցի մասին է։ Թվում է, թե այս ոճը աստղի սիրելին է, ով, Vogue India-ի հետ զրույցում ասել էր, որ մի անգամ վարձով էր վերցրել Serpenti ապարանջանը, քանի որ «չէր կարողացել» գնել այն:

IMG_2915.jpeg (74 KB)

Պրիյանկան իր տեսքն ամբողջացրել էր կարճ  տոպով եւ Anamika Khann-ի լայն տաբատով՝ ինչպես նաեւ ոսկեգույն կոշիկներով։

Նրա խոպոպները հարդարված էին ոճային սանրվածքով, իսկ կորալագույն շրթներկն ամբողջացնում էր նրա դյութիչ տեսքը:



© NEWS.am STYLE