Մայքլ Ջեքսոնի 22-ամյա որդին՝ պապարացիների ուշադրության կենտրոնում

12:32   16 մարտի, 2024

Հանգուցյալ Մայքլ Ջեքսոնը երեք երեխաների հայր էր։ Նրանցից մեկը Բիգին է (Բլանկետը), որին վերջերս ֆիքսել են պապարացիները։

22-ամյա ռեժիսորին նկատել են Կալիֆորնիայի Կանոգա-պարկում՝ տեղի կինոդահլիճից դուրս գալիս։

IMG_2919.jpeg (180 KB)

Բիգին Սանտա Մոնիկայի կինոփառատոնում իր «Ռոշել» կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել էր «Լավագույն դրամա» մրցանակին, ինչով էլ  նշանավորվեց նրա ռեժիսորական եւ սցենարական դեբյուտը:

IMG_2920.jpeg (105 KB)

Բիգին ապրում է այն երազանքներով, որոնց մասին խոսել է 2012 թվականի «Ջեքսոնոլոգիա. մեր պատմությունը» վավերագրական ֆիլմում: Այդ ժամանակ նա ասել էր. «Երբ մեծանամ, ուզում եմ ռեժիսոր դառնալ, քանի որ դա զվարճալի է: Ես տանը, իմ զարմիկների եւ ընկերների հետ, կարճ ֆիլմեր եմ նկարում»:



© NEWS.am STYLE