Միշլենի աստղ ունեցող շեֆ-խոհարարի կողմից ճաշ տիեզերքում՝ 495,000 դոլարով

15:22   16 մարտի, 2024

Ամերիկյան «SpaceVIP» ընկերությունը որոշել է «Ալքիմիկոս» ռեստորանի «Միշլենի» աստղ ունեցող շեֆ խոհարար Ռասմուս Մունկին հրավիրել այլմոլորակային խոհարարական փորձի:

Տիեզերքում գտնվող ռեստորանը Space Perspective-ի «Նեպտունն» է՝ աշխարհի առաջին տիեզերանավը՝ ածխածնի  զրոյական արտանետումով, որը թույլ կտա վայելել տիեզերքի եւ գաստրոնոմիայի համադրությունը:

Ուղեւորությունը չի պահանջում որեւէ մարզում կամ տիեզերական թռիչքի փորձ: Հյուրերին կտան նաեւ ֆրանսիական Ogier նորաձեւության տան պատվերով պատրաստված հանդերձանքներ, որոնց ստեղծման համար օգտագործվել են նորագույն տեխնիկաներ: «Ես ուզում եմ ընդգծել այս փորձառության մեջ այն, որ սնունդը մեր մարդկային գոյության ընդհանուր կծիկն է, եւ, իսկապես, իմաստալից կլինի այն մատուցել՝ նայելով Երկրի կորությանը»,-ասել է խոհարար Ռասմուս Մանկը:

Այս արշավից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Space Prize հիմնադրամին, որը խթանում է գենդերային հավասարությունը գիտության եւ տեխնիկայի բնագավառում:

Վեց ժամ տեւողությամբ ճանապարհորդությունը, որը մեկնարկելու է 2025 թվականին՝ Ֆլորիդայի ափից, կարժենա 495,000 դոլար: Ի հավելումն ճաշկերույթի, դուք կարող եք օգտվել աշխարհի առաջին տիեզերական սպա կենտրոնից:

Մինչեւ անցած տարվա ավարտը ավելի քան 1650 ցանկացողներ արդեն գնել էին իրենց տոմսերը։



© NEWS.am STYLE