Քիմ Քարդաշյանը երկրպագուներին շփոթեցրել է իր տարօրինակ հանդերձանքով

17:04   16 մարտի, 2024

Քիմ Քարդաշյանն իր տարօրինակ հանդերձանքով շփոթեցրել է երկրպագուներին: Նա լուսանկարների շարք է հրապարակել Փարիզ կատարած իր վերջին այցից։ Շատերը գոհ չեն նրա հանդերձանքից, այդ թվում մի կերպարից, որը ոգեշնչված է 2000-ականների սկզբից:

IMG_2922.jpeg (117 KB)

Քիմն իր լուսանկարները մակագրել է «Paris Files»: Ենթադրաբար դրանք արվել են Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Մեկում Քարադաշյանը կրում է Balenciaga-ի մի քանի կտոր, այդ թվում՝ ընձառյուծի պրինտով շապիկ, սեւ ժանյակավոր վերնահագուստ եւ մուգ մոխրագույն երկարաթեւ վերնաշապիկ: Նա հագել է սեւ ժանյակավոր գուլպաներ՝ մինչեւ ազդրը հասնող սպիտակ լեգինսների վրայից:

IMG_2923.jpeg (105 KB)

Նա բազմաշերտ տեսքն ամբողջացրել է Balenciaga-ի մեծ պայուսակով՝ բազմաթիվ  հավելումներով, այդ թվում՝ շղթայով, որի վրա վառ տառերով գրված է «Kim»:

IMG_2924.jpeg (133 KB)

Երկրպագուները քննադատել են այս կերպարը։ «Քիմ, ի՞նչ ես արել այս բոլոր շապիկներով», «Սա ինձ 2006 թվականի միջնակարգ դպրոցի մթնոլորտ է հաղորդում»: Օգտատերերից մեկը նույնիսկ Քարդաշյանին անվանել է «ամենավատ հագնվող  կին»։



© NEWS.am STYLE