Բրեդ Փիթը պատրաստ է ֆրանսիական խաղողի այգու համար Անջելինա Ջոլիի դեմ կատաղի պայքարի

10:30   17 մարտի, 2024

Բրեդ Փիթը պատրաստ է կատաղի պայքարի իր նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի եւ ռուս մեծահարուստի դեմ՝ ֆրանսիական «Շատո Միրավալ» խաղողի այգու համար։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Փիթը երեք օրինական հաղթանակ է տարել դերասանուհու եւ միլիարդատեր Յուրի Շեֆլերի դեմ։

60-ամյա Փիթն ու 48-ամյա Ջոլին բաժանվել են 2016 թվականի սեպտեմբերին եւ այդ ժամանակվանից ներքաշվել են էպիկական պայքարի մեջ: Նրանք դեռ պայքարում են ֆինանսների, երեխաների խնամակալության եւ «Շատո Միրավալ» խաղողի այգու համար:

Փիթը դատի էր տվել Ջոլիին՝ պայմանագրի ենթադրյալ խախտման համար, երբ վերջինը, իբր առանց դերասանի համաձայնության կամ իմացության, ունեցվածքի իր բաժինը վաճառել էր  ռուս ձեռնարկատեր Շեֆլերին:

Աղբյուրները Page Six-ին հայտնել են, որ Փիթն արդեն մոտ 10 միլիոն դոլար է ծախսել փաստաբանին վճարելու համար, բայց դերասանը վստահ է, որ դա փողի վատնում չէր։

Դերասանը վաղուց է պնդում, որ Ջոլին Միրավալը վաճառել է  «իրեն ցավ պատճառելու» համար, եւ դա արել է այն բանից հետո, երբ սկզբում դերասանն էր ստացել իրենց երեխաների համատեղ խնամակալությունը: Ջոլին հերքում է դա։ «Նա պատրաստ է ցուցմունք տալ, եթե գործը հասնի դատարան»,-հավելել է աղբյուրը։

Նախկին զույգը Շատո Միրավալը ձեռք էր բերել 2008 թվականին, ընդ որում Փիթը լրջորեն սկսել էր զբաղվել այդ գործով՝ արտադրելով փրփրուն վարդագույն գինի:

Երբ 2021 թվականին Ջոլին 64 միլիոն դոլարով վաճառեց իր մասնաբաժինը Շեֆլերի Stoli Group-ին, Փիթն ասաց, որ գործարքի մասին իմացել է միայն մամուլի հաղորդագրության միջոցով:

Այնուհետեւ դերասանը ռուս մեծահարուստին մեղադրեց իրեն «վախեցնելու» փորձի մեջ։ 



© NEWS.am STYLE