Բրիթնի Սփիրսը նոր «հոգեւոր հարթության» է հասել ինտերվալային ծոմապահության շնորհիվ

12:04   17 մարտի, 2024

Բրիթնի Սփիրսը թեւակոխել է նոր «հոգեւոր հարթություն», եւ այդ ամենը նրա վերջին սննդակարգի շնորհիվ է:

42-ամյա երգչուհին հայտարարել է, որ սկսել է ինտերվալային ծոմ պահել՝ Սթիվեն Հարրոդ Բուխների «Ծոմի փոխակերպող ուժը. հոգեւոր, ֆիզիկական եւ էմոցիոնալ երիտասարդացման ուղին» գիրքը կարդալուց հետո:

«Սկզբում, գուցե, թույլ զգաք մի քանի օր, բայց հետո դուք բնական հաճույք կստանաք արտազատվող տոքսիններից… Ես իրականում ինձ չափազանց փոքր եւ թույլ եմ զգում, որպեսզի նույնիսկ մտածեմ Instagram-ի համար նկարահանվելու մասին»,- գրել է նա,-«Բայց, անկեղծ ասած, ինձ դուր է գալիս այս հոգեւոր հարթությունը, որում գտնվում եմ…», - շարունակել է երգչուհին,-«Սա բարձրագույն աստիճանի մաքրում է,  երբ ներթափանցում ես մարմնիդ ու մտքիդ մեջ, որպեսզի գտնես գիտակցությանդ լուսավոր վիճակը, ինչից քեզ շատ լավ ես զգում»:

Այս շաբաթվա սկզբին երգչուհին հրապարակել էր անկեղծ լուսանկարներ, որոնցում նա ամբողջովին մերկ կեցվածք էր ընդունել ծովափին:

голыш3.jpg (46 KB)



© NEWS.am STYLE