Ինչո՞ւ է Բիանկա Սենսորին կիսամերկ հայտնվում հանրության առաջ. փորձագետի ​​կարծիքը

14:20   17 մարտի, 2024

Պատճառը, որ Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, կրում է բաց ու շատ համարձակ զգեստներ այն է, որ զույգը ցանկանում է գերազանցել ռեփերի նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին՝ «ցնցելով համացանցը»:

бьянка2-1.jpg (98 KB)

Մեծ Բրիտանիայի առաջատար PR գուրուներից մեկը՝ Մարկ Բորկովսկին, MailOnline-ին ասել է, որ Քանյե Ուեսթը օգտագործում է Բիանկա Սենսորիին՝ իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի գովազդային ռազմավարությունը կրկնօրինակելու համար, բայց նրա «տարօրինակ շոուն» հասնում է ծայրահեղության։

ценсори-2.jpg (48 KB)

Նրա խոսքով, այն, որ ռեփերը փորձում է իր վարկանիշը բարձրացնել Բիանկայի մարմնի եւ բաց հագուստի միջոցով, շատ բրենդների համար անհարմար է եւ վանող: Բայց նա նշում է, որ չնայած Քանյեի կողմից վերահսկողության եւ հարկադրանքի մասին պնդումներին, Բիանկան, գուցե, ուրախությամբ է համաձայնվում այդ քային։  

ezgif.com-avif-to-jpg-converter (49).jpg (96 KB)

«Քանյեն հասկանում է վրդովմունքը եւ փորձում է «կոտրել» համացանցը: Կարծում եմ՝ շատ մարդիկ նրա քայլերից սկսում են բավականին անհարմար զգալ, չնայած ռեփերի այն պնդմանը, որ կարող է անել այն, ինչ ցանկանում է իր զուգընկերոջ հետ: Բայց մինչ ոմանք կարծում են, որ սա վերահսկողություն է, շատերը վստահ են, որ կինն իր կամքով է ներգրավվել այս շոուի մեջ: Բայց սա տարօրինակ շոու է, որին բոլորն են մասնակցում, իսկ ոմանք վայելում են այդ բավական բացահայտ լուսանկարները: Որոշ զգեստներ ստեղծվում են հատուկ հրապարակումների համար»։

1-ezgif.com-avif-to-jpg-converter (30)-1.jpg (99 KB)

Քանյեն կիսվում է իր կնոջ մի շարք չափազանց սեքսուալ լուսանկարներով՝ չնայած նախկինում Քիմ Քարդաշյանին քննադատում էր «չափազանց սեքսուալ հագնվելու համար»։

худи2.jpg (77 KB)

Երբ 2019 թվականի Met Gala-ին Քիմը կրել էր ֆրանսիացի դիզայներ Թիերի Մուգլերի կորսետային մինի զգեստը, Քանյեն բացահայտորեն քննադատել էր նրան։ «Կորսետը ներքնազգեստի տեսակ է։ Դու իմ կինն ես, եւ ինձ ցավ է պատճառում, երբ լուսանկարները չափազանց սեքսուալ են»,- ասել էր նա Քիմին:



© NEWS.am STYLE