Rolls-Royce-ը ներկայացրել է Ghost Prism-ի նոր սահմանափակ տարբերակը

16:16   17 մարտի, 2024

Rolls-Royce-ը ներկայացրել է Ghost-ի նոր՝ սահմանափակ քանակով տարբերակը, որը կոչվում է Prism, եւ «աչքի է ընկնում ժամանակակից դիզայնով»:

Նոր հատուկ թողարկումը սահմանափակված է ընդամենը 120 օրինակով՝ ի պատիվ բրիտանական շքեղ մեքենաների հայտնի արտադրողի 120-ամյակի:

авто2-1.jpg (36 KB)

Ըստ ընկերության՝ Ghost Prism-ը «ներկայացնում է անթերի մշակված մուգ, չեզոք երանգներ, որոնք նրբորեն ընդգծված են գունային համարձակ լուծումներով»: Պաշտոնական լուսանկարներում ներկայացված օրինակն ունի Gunmetal Grey կորպուս, որը, ինչպես նշվում է, ձեռք է բերվում տասը քայլանոց գործընթացի միջոցով: Պետք է քսել ներկի չորս շերտ, այնուհետեւ 16 ժամվա ընթացքում այն ձեռքով տարածել:

авто3-1.jpg (21 KB)

Rolls-Royce-ն առաջարկում է չորս գույնային ընտրություն՝ ներառյալ Phoenix Red, Turchese, Mandarin եւ Forge Yellow: 

Rolls-Royce-ը վստահեցնում է, որ յուրաքանչյուր մետաղական դետալ պատրաստված է ձեռքով եւ անհատականորեն փայլեցված՝  կատարյալ տեսքի հասցվելու համար:

авто4.jpg (29 KB)

Rolls-Royce Ghost-ը մեխանիկորեն նման է սովորական մոդելին։ Բրիտանական ապրանքանիշը չի բացահայտել գինը, սակայն ակնկալվում է, որ այն զգալիորեն ավելի բարձր կլինի Ghost-ի՝ 354,750 դոլար մեկնարկային գնից:



© NEWS.am STYLE