Ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերից Սերգեյ Լազարեւը Instagram-ում զարմացրել է իր հայ երկրպագուներին։ Երգիչը կիսվել է Յուրի Շատունովի «Седая ночь» հայտնի երգի հայերեն կատարմամբ։
Լազարեւը նշել է, որ ելույթը Պավել Վոլյայի «Шоу Воли» հաղորդումից է։
Посмотреть эту публикацию в Instagram
«Седая ночь»-ը հայերե՞ն։ Հեշտությամբ։ Երգի ֆրանսերեն տարբերակի հաջողությունից հետո, որը հնչել է ТНТ-ի «Иван Васильевич меняет всё» ամանորյա ֆիլմում, մենք որոշեցինք ավելի հեռու գնալ եւ ТНТ-ի հետ միասին «Шоу Воли» հաղորդման շրջանակում այս երգը ստեղծեցինք հայերեն տարբերակով։ Թող այն երգեն ու հասկանան ամբողջ աշխարհում»։
Երգիչը տեղեկացրել է, որ հաղորդման ամբողջական թողարկումը ТНТ-ի եթերում կլինի վաղը՝ 22:00-ին։
«Նա արդեն Սերգեյ Լազարյանն է»,-մեկնաբանել են երգչի հայ հետեւորդները։