Սելին Դիոնը չի հանձնվում եւ շարունակում է պայքարել իր հազվագյուտ հիվանդության դեմ

11:12   18 մարտի, 2024

Սելին Դիոնը չի հանձնվում եւ շարունակում է պայքարել իր աուտոիմուն հիվանդության դեմ։

55-ամյա երգչուհին «Կարծր մարդու համախտանիշի իրազեկման միջազգային օրվա» առթիվ երկրպագուներին պատմել է իր առողջական պայքարի մասին:

IMG_2947.jpeg (130 KB)

Դիոնը, ով տառապում է այդ հիվանդությամբ 2022 թվականից ի վեր, հրապրակմանը կից լուսանկարում ժպտում է իր երեք որդիների՝ Ռենե-Չարլզ Անջելիլի եւ երկվորյակներ Նելսոնի ու Էդիի հետ։

«Այս աուտոիմուն խանգարումը հաղթահարելու փորձը եղել է իմ կյանքի ամենադժվար փորձառություններից մեկը, բայց ես վճռական եմ մի օր վերադառնալ բեմ եւ ապրել հնարավորինս նորմալ կյանքով: Ես խորապես երախտապարտ եմ իմ երեխաներին, ընտանիքին, թիմին եւ բոլորիդ՝ սիրո եւ աջակցության համար», - ասում է նա:



© NEWS.am STYLE