Կյանքի լույսը Գարիկ Միքայելյանի կտավներում

20:15   18 մարտի, 2024

Երևանում Հայաստանի բնության պետական թանգարանում բացվել է Գարիկ Միքայելյանի և Արմինե Մելիք-Իսրայելյանի «Վերածնուն Art Provence» նկարների համատեղ-անհատական ցուցահանդեսը։

Գարիկ Միքայելյանը ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, ծառայել է Արցախում: Գարիկը նկարել սկսել է զինհաշմանդամություն ստանալուց հետո:

гар1.jpg (218 KB)

Գարիկի նկարները նկարված են ոտքով, ինչպես նաև ձեռքի պրոթեզով։ Աշխատանքների մեծ մասում պատկերված են իրենց այգու ծաղիկները: Արմինեն և Գարիկը իրենց սիրելի այգին անվանել են «ԳԱրմին ԳԱրդեն»՝ իրենց անունների ածանցյալներից:

 гар2.jpg (62 KB)

Ցուցահանդեսին ներկայացված են նաև նկարչի կնոջ՝ Արմինեի աշխատանքները, որոնք պատրաստված են վիտրաժների տեխնիկայով։ Արմինեն մասնագիտությամբ արվեստաբան է և նկարչությամբ է զբաղվում՝ որպես իր նախասիրություններից մեկը՝ ծնված Գարիկի հետ դաշինքով։

 гар3.jpg (80 KB)

Նկարիչը պատմում է, որ կնոջ հետ ծանոթացել է իր առաջին ցուցահանդեսում, որտեղ աշխատանքների շարքում կար «Ճանապարհ դեպի լույս» նկարը։ Գարիկը նշում է այս հանդիպման սիմվոլիկան, քանի որ այսպես է սկսվել իր անձնական ուղին դեպի լույս, երջանկություն և սեր։

 гар4.jpg (119 KB)

Նկարչի կինը պատմում է, որ Գարիկը «Ծաղկած տանձի ճյուղերը» կտավը վրձինով է նկարել՝ այն պահելով բերանում։ Աղջիկը գործնականում չի տեսել աշխատանքի ընթացքը, քանի որ ամուսինը չի ցանկացել, որ նա անհանգստանա՝ տեսնելով, թե որքան դժվար է նկարել, Արմինեն խոստովանում է, որ հիանում է ամուսնով, նրա տաղանդով և կամքի ուժով, որով նա ոգեշնչում է իրեն։

гар5.jpg (52 KB)

Նա պատմում է նաև, որ ներկայացված բոլոր նկարները ծնվել են կյանքի և հոգու գեղեցկության մեծ ծարավից՝ անձնավորելով սերը դեպի բնությունը, դեպի իրենց երկիրը և իրենց սերը միասին։

 гар6.jpg (68 KB)

Համեստորեն շրջելով դահլիճում՝ Գարիկը պատմում է, որ «Ծաղիկներով սափոր և ծաղկաման» կտավն իր կողմից նկարվել է երկու փուլով։ Նկարիչը նկարել է աշխատանքի ձախ կողմը՝ օգտագործելով ոտքը, իսկ աջը՝ ձեռքի պրոթեզով։ Նմանատիպ երկփեղկությունն արտացոլվում է ինչպես տեխնիկայի, այնպես էլ նկար ստեղծելու համար գույների ընտրության մեջ:

 гар7.jpg (116 KB)

Ցուցահանդեսի գլխավոր նկարներից է «Իմ Մասիսն իմն է» աշխատանքը։ Արվեստագետը կարծում է, որ «Եթե սարը դեմք ունի, ուրեմն միանշանակ թեքված է դեպի Հայաստան»։ Նկարի առանձնահատկությունն այն է, որ լույսի սպեկտրի տակ լույսի և ստվերի խաղ է տեղի ունենում, և այն փոխում է իր գույները՝ պատկերելով Արարատն օրվա տարբեր ժամերին՝ արևածագից մինչև մայրամուտ։ Այս աշխատանքում Գարիկի գեղարվեստական տաղանդը զուգորդվում է ֆիզիկայի բնագավառում նրա մասնագիտացման հետ։

гар8.jpg (85 KB)

Նկարիչը և նրա կինը ողջունում են հյուրերին և ժպտում յուրաքանչյուր այցելուի։ Ի տարբերություն Գարիկի լռության՝ հնչում են նրա վառ նկարները՝ լի կիրքով ու գեղեցկության հանդեպ սիրով։ Նման պատմությունները լի են ողբերգություններով, բայց նրանց հիմնական ուղերձը կյանքի անզիջում ծարավն է և ոգու ուժը, որը լույս է նույնիսկ ամենամութ ժամանակներում:

Ցուցահանդեսը բաց է հանրության համար մինչև ապրիլի 10-ը Բնության պետական թանգարանում։

 

Տեքստը և լուսանկարը՝ Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE