Քիմ Քարդաշյանը կատակել է Քեյթ Միդլթոնի մասին, սակայն կատակը ոչ բոլորին է դուր եկել

17:15   18 մարտի, 2024

Քիմ Քարդաշյանը կատակել է Քեյթ Միդլթոնի մասին՝ ասելով, որ սկսել է Ուելսի արքայադստեր փնտրտուքը։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian (@kimkardashian)

Skims-ի հիմնադիրը Instagram-ում կիսվել է մի շարք լուսանկարներով, որոնցից մեկը կանգնած է մեքենայի կողքին: Նա գրառումը մակագրել է. «Գնում եմ Քեյթին փնտրելու»:

Քեյթ Միդլթոնը չի երևացել հանրությանը այս տարվա սկզբին որովայնի վիրահատությունից հետո:

Քարդաշյանի գրառումից հետո մեկնաբանությունները կիսվել են։ Ոմանք դա ծիծաղելի են համարել, մյուսները՝ վիրավորական: «Ընդհանրապես նման չէ հայտնի մարդու, ով, իբր, ատում է ասեկոսեները և լուրեր է տարածում», - ասվում է մեկնաբանություններից մեկում: «Քեյթն իկոնա է: Ի տարբերություն քեզ, նա պարտավոր չէ պատմել նրան ամեն ինչ իր կյանքի մասին: Նրա լռությունը ցույց տվեց, որ նա ավելի ուժեղ է, քան բոլոր ամերիկյան աստղերը միասին վերցրած»:



© NEWS.am STYLE