Hulu-ն Կառլ Լագերֆելդի մասին սերիալ կթողարկի՝ Դանիել Բրյուլի մասնակցությամբ

19:33   18 մարտի, 2024

Դանիել Բրյուլը կնկարահանվի Hulu-ի «Դառնալ Կառլ Լագերֆելդ»(Becoming Karl Lagerfeld!) սերիալում:

45-ամյա դերասանը սերիալում մարմնավորում է հանգուցյալ դիզայներ Կառլ Լագերֆելդին, որը ադապտացվել է Ռաֆայել Բակեի «Կայզեր Կառլ» գրքից:

Սինոփսիսի համաձայն՝ 1972 թվականին Կառլ Լագերֆելդը (Բրյուլ) 38 տարեկան է և դեռ չի կրում իր խորհրդանշական սանրվածքը։ Նա լայն հանրությանն անհայտ պատրաստի հագուստի դիզայներ է։ Երբ նա հանդիպում և սիրահարվում է ամբիցիոզ դենդի Ժակ դը Բաշերին (Թեոդոր Պելերին)՝ հավակնոտ երիտասարդ պարող, նորաձևության դիզայներներից ամենահանելուկայինը համարձակվում է մարտահրավեր նետել իր ընկերոջը (և մրցակից) Իվ Սեն Լորանին (Առնո Վալուա):

Շարքը «տանում է մեզ դեպի 70-ականների սրտերը՝ Փարիզ, Մոնակո և Հռոմ, որպեսզի հետևենք փարիզյան նորաձևության այս բարդ և խորհրդանշական կերպարի տպավորիչ վերելքին, որն արդեն առաջնորդվում է նորաձևության կայսր դառնալու հավակնություններով: Գլամուրի և բախվող էգոների, մեծ երեկույթների և կործանարար կրքերի միջև բացահայտեք Կառլի պատմությունը Լագերֆելդից առաջ»:

Դերասանական կազմում ընդգրկված է նաև Ագնես Ժաուիի դերը՝ Chloé նորաձեւության տան հիմնադիր Գաբրիել Ագիոնի դերում, ով մեծ ներդրում է ունեցել նրա համբավի մեջ:

«Դառնալ Կառլ Լագերֆելդ»-ի բոլոր վեց դրվագների պրեմիերան տեղի կունենա հունիսի 7-ին Hulu ԱՄՆ-ում և Disney+-ում ամբողջ աշխարհում:



© NEWS.am STYLE