Եվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին

13:20   18 մարտի, 2024

Ռուս կատակերգու Եվգենի Պետրոսյանը «VK Видео»-ի «Ի դեպ» հաղորդման ժամանակ կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին։

Հումորային հաղորդման շրջանակում հաղորդավարներ Ազամատ Մուսագալիեւը, Դենիս Դորոխովը եւ Գարիկ Խառլամովը շնորհավորել են իրենց գործընկերոջը՝ երեխայի ծննդյան առթիվ։ Հաղորդավարները հետաքրքրվել են, թե ինչպես է 78-ամյա Պետրոսյանին հաջողվում այս տարիքում պահպանել տղամարդկային առողջությունը, գրում է Gazeta-ն։

«Եվգենի Վագանովիչ, խնդրում եմ, կիսվեք Ձեր գաղտնիքով։ Զուտ՝ մեր՝ տղամարդկանց միջեւ։ Ինչպե՞ս մնալ այդպես առողջ՝ որպես տղամարդ»,- հարցրել են հաղորդավարները։

Դրանից հետո միջամտել է Խառլամովը, ով շտապել է հարթել կատակերգուների անհարմար հարցը եւ կատակով ակնարկել, որ ստուդիայի տղամարդիկ, պարզապես, նախանձում են Պետրոսյանի առողջությանը։ Սակայն 78-ամյա հումորիստն իրեն չի կորցրել եւ էրեկցիայի առկայությունը բացատրել է իր ազգությամբ։



© NEWS.am STYLE