Գոհար Ավետիսյանը անկեղծ տեսանյութում կիսվել է իր կտրուկ նիհարելու հետեւանքների մասին

13:59   18 մարտի, 2024

Ռուս դիմահարդար Գոհար Ավետիսյանը կիսվել է անկեղծ տեսանյութով, որում պատմում է կտրուկ նիհարելու հետեւանքների մասին։ Instagram-ի հոլովակում նա խոստովանել է, որ վախենում էր նկարահանել եւ տեղադրել տեսանյութը, քանի որ կարեւոր է, որ կանայք «աշխարհին ցույց տան միայն իրենց լավագույն կողմերը՝ լավագույն ռակուրսներից եւ ճիշտ լուսավորությամբ»:

«Բայց ես ամբողջ սրտով զգում եմ այս մասին խոսելու գլոբալ կարեւորությունը: Այն մասին, որ իդեալական մարդիկ չկան, եւ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, որոնք մենք հմտորեն թաքցնում ենք շպարի, կեղծ մազերի կամ հագուստի ներքո։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Իրականում ինտերնետը շատ վնասակար է ազդում մարդկանց եւ, հատկապես, կանանց ինքնագնահատականի վրա: Ամեն օր մենք համացանցում տեսնում ենք հարյուրավոր իդեալական լուսանկարներ եւ տեսանյութեր եւ զգում ենք թերի, ոչ գեղեցիկ, ոչ արժանի, քանի որ քչերն ունեն քաջություն ցույց տալու ճշմարտությունն այսպես, ինչպես այն կա։

Ես շատ եմ վախենում, որ այս տեսանյութից հետո կլինի ատելության ալիք, ինչի պատճառով ես կհայտնվեմ երկարատեւ դեպրեսիայի մեջ, բայց եթե գոնե մի քանի կին տեսնեն այս իրականությունը եւ հասկանան, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, ապա ես կհավատամ, որ իզուր չեմ արել սա:

Ես ի ծնե գեր եմ եղել, իսկ 12 տարեկանից ձգվող նշաններ եմ ունեցել, 130 կգ քաշ հավաքելուց ու նիհարելուց հետո դրանք շատացել են, իսկ հղիությունից ու ծննդաբերությունից հետո՝ 10 անգամ ավելացել... Երազում էի նիհարել եւ մաշկս հեռացնել, բայց ես պատրաստ չէի նրան, որ ստիպված պիտի լինեմ ապրել մարմնիս վրա հսկայական քանակությամբ սարսափելի սպիներով...

Բայց ես սովորում եմ, սովորում եմ ամեն օր, եւ գիտեմ, որ այլ կյանք եւ այլ մարմին չեմ ունենալու... Ուստի խնդրում եմ՝ եկեք սիրենք ինքներս մեզ եւ հիշենք՝ ՈՉ ՈՔ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԷ... Համացանցում տեղադրված նկարը պարզապես նկար է, որի հետեւում կա ճիշտ լույս, ճիշտ ռակուրս եւ այլ հնարքներ»,-նշել է նա։



© NEWS.am STYLE