«Սելֆիի մշակույթը» մարդկանց ստիպում է դիմել պլաստիկ վիրահատությունների, որպեսզի նմանվեն ֆիլտրացված լուսանկարներին

23:07   18 մարտի, 2024

Սոցցանցերի օգտատերերն անընդհատ փոխում են իրենց դեմքի դիմագծերը՝ դրանց ֆիլտրերով լուսանկարների տեսք հաղորդելու համար: Բոստոնի համալսարանի գիտնականները կապ են գտել սոցիալական մեդիայի օգտագործման և կոսմետիկ պրոցեդուրաների միջև: «Սելֆիի մշակույթի» արդյունքում օգտատերերը զարգացրել են «Snapchat դիսմորֆիա» և սկսել են ուղիներ փնտրել իրենց ֆիլտրացված պատկերները ստանալու համար:

Հետազոտության համաձայն, օգտատերերի թիվը, որոնք դիտարկում են էսթետիկ պրոցեդուրաներ անել 64%-ից հասել է 86%-ի, իսկ վիրաբույժի հետ խորհրդակցողների թիվը՝ 44%-ից 68%-ի։

Հետազոտողները ենթադրում են, որ մարմնի խեղաթյուրված պատկերը, որը կապված է «սելֆի մշակույթի» հետ, նպաստել է համաճարակի ընթացքում էսթետիկ պրոցեդուրաների ավելացմանը: Զեկույցի համաձայն՝ 2019 թվականին մոտ 3,5 միլիարդ մարդ օգտվել է սոցիալական մեդիայի հավելվածներից և ավելի քան 6,3 ժամ անցկացրել առցանց։

Մինչդեռ COVID-19-ից հետո կամավորների մոտավորապես 78%-ն ասաց, որ ընթացակարգը կբարելավի իրենց ինքնագնահատականը, ինչը 30%-ով բարձր է նախահամաճարակային մակարդակից: «Սակայն ֆիլտրերի էֆեկտները և լուսանկարների լայնածավալ մանիպուլյացիաները հաճախ ստեղծում են պատկերներ, որոնք ֆիզիկապես անհասանելի են», - գրում են հետազոտության հեղինակները:

«Չնայած COVID-19-ի համաճարակի ժամանակ կոսմետոլոգիայի նկատմամբ ուշադրությունը մեծացել է, սակայն մինչ այժմ հստակ կապ կամ գործոններ ընդգծող տվյալներ չեն եղել, ինչը մեծացնում կամ նվազեցնում է հիվանդների՝ կոսմետիկ պրոցեդուրաների դիմելու հավանականությունը»,- ասել է հետազոտության հեղինակ բժիշկ Նիլամ Վաշին:

Հետազոտությանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 175 մասնակից 2019-ից 2021 թվականներին: Կամավորները հարցաթերթիկ են լրացրել սոցիալական մեդիայի օգտագործման, կոսմետիկ պրոցեդուրաների մասին նրանց ըմբռնման և այն մասին, թե արդյոք կդիմեն նրանք վիրահատության։

Թիմը պարզել է, որ սոցիալական մեդիայի հաճախակի օգտագործումը, ինչպիսիք են Instagram-ը կամ Snapchat-ը, և լուսանկարների խմբագրման հավելվածները, ինչպիսիք են Lightroom-ը կամ FaceTune-ը, կապված են մարմնի պատկերի դժգոհության աճի հետ՝ միաժամանակ հետևելով հայտնիներին, ազդեցիկներին և էջերին, որոնք ցուցադրում են գեղեցկության ընթացակարգերի արդյունքներն ինտերնետում, ազդել է օգտատերերի էսթետիկ պրոցեդուրաների գնալու ցանկության վրա:

«Չնայած կան բազմաթիվ գործոններ, որոնք, ամենայն հավանականությամբ, նպաստում են, սոցիալական ցանցերի օգտագործումը, հավանաբար, մեծացրել է հիվանդների մի ենթաբաժնի մոտ կոսմետիկ ընթացակարգերի դիմելու ցանկությունը», - գրում են հեղինակները:



© NEWS.am STYLE