Seven Visions, The Dvin-ը հաղթել է World Travel Awards Europe Gala Ceremony 2024-ի վեց հեղինակավոր անվանակարգերում

21:04   18 մարտի, 2024

Seven Visions, The Dvin-ը ներկայացված է եղել հեղինակավոր World Travel Awards Europe Gala Ceremony 2024 մրցանակաբաշխությանը, որտեղ օրեր առաջ հաղթել է 6 հեղինակավոր անվանակարգերում՝

1) Աշխարհի լավագույն նոր MICE հյուրանոց 2023

2) Եվրոպայի լավագույն նոր MICE հյուրանոց 2023

3) Եվրոպայի առաջատար ժամանցային հյուրանոց 2024

4) Հայաստանի լավագույն MICE հյուրանոց 2023

5) Հայաստանի առաջատար կոնֆերանս հյուրանոց 2024

6) Հայաստանի առաջատար հյուրանոց 2024 

«Այս հաղթանակներն արտացոլում են բիզնեսի, ժամանցի, շքեղության և կոնֆերանսների գերազանցության մեր հանձնառությունը՝ ամրապնդելով Seven Visions-ին որպես աշխարհում հյուրընկալության առաջատար: Շնորհակալություն մեր հյուրերին, անձնակազմին և գործընկերներին՝ մեր հաջողությանը նպաստելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

севен1.jpg (81 KB)

севен2.jpg (69 KB)

Ամիսներ առաջ  Դուբայում կայացած World Travel Awards գալա-մրցանակաբաշխությանը Seven Visions Resort & Places, The Dvin-ը ճանաչվել էր լավագույնը World's Leading Hotel Dining & Entertainment Experience անվանակարգում։ Տարբեր անվանակարգերում ներկայացված էին այնպիսի շքեղ համալիրներ, ինչպիսիք են՝ Jumeirah Al Naseem, Burj Al Arab, Four Seasons, Atlantis The Royal, Kempinski Hotel Mall of the Emirates-ը եւ այլն։ 



© NEWS.am STYLE