Ֆիլիպ Կիրկորովը մեջքին երեխաների անուններով դաջվածք է արել

11:50   19 մարտի, 2024

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մեջքին երեխաների անուններով եւ  ընտանեկան խորհրդանշական պատկերով դաջվածք է արել:

«Երբ ես փոխեցի իմ ապրելակերպն ու իմ մարմինը, ցանկացա մեջքիս դաջել մեր ընտանիքի խորհրդանիշը, երեխաներիս անունները եւ իմ անունը»,-«Сокровища императора» շոուի ժամանակ ասել է արտիստը։

IMG_3009.jpeg (60 KB)

Կիրկորովի խոսքով՝ իր կյանքը կտրուկ փոխվել է 50 տարեկանում։ Նա ասում է՝ մինչ այդ իրեն չի գրավել մարմինն այդ կերպ զարդարելու գաղափարը, սակայն տարիքի հետ նրա վերաբերմունքը դաջվածքների նկատմամբ փոխվել է։ Նա խոստովանել է, որ դա իրեն դուր է եկել եւ չի պատրաստվում կանգ առնել, հայտնում է Gazeta-ն։

Կիրկորովը երկու երեխա ունի փոխնակ մորից: Երգիչը չի թաքցնում այս փաստը, սակայն գաղտնի է պահում կնոջ անունը։ Նա  խոստովանել է, որ բավականաչափ վճարել է, որպեսզի երբեք չբացահայտի այս գաղտնիքը։ Նրա ավագ դուստրը՝ Ալլա Վիկտորիան, ծնվել է 2011 թ-ին, իսկ 2012-ին լույս աշխարհ է եկել արտիստի որդին։ Տղային անվանել են Մարտին։



© NEWS.am STYLE