«Թուխի տիեզերքը» նոր սարսափ ֆիլմում հեքիաթային հերոսները կվերածվեն արյունարբու հրեշների

22:12   19 մարտի, 2024

«Վինի Թուխ. արյուն եւ մեղր» սարսափ ֆիլմի ստեղծողները որպես թիրախ օգտագործել են այլ հեքիաթային մանկական կերպարների՝ «Poohniverse. Monsters Assemble» ցածր բյուջետային սարսափ քրոսովերի համար։

Variety-ի տվյալներով՝ առաջիկա սարսափ ֆիլմում Վինի Թուխը, Բեմբին, Թինկերբելը, Պինոքիոն, Փիթեր Պենը, Վագրը, Դնչիկը, Խենթ Գլխարկագործը եւ Քնած գեղեցկուհին կներկայացվեն արյունարբու հրեշների դերում։ Բոլոր կերպարները սկզբում կնկարահանվեն առանձին ֆիլմերում, իսկ հետո կմիավորվեն «Թուխի տիեզերք»-ում։ Այնուամենայնիվ, հրեշները, դժվարությամբ կհաղթահարեն այն, ինչ դերասան-պրոդյուսեր Սքոթ Չեմբերսն անվանում է «ներխմբային կոտորած»:

Քրոսովերում նկարահանվել են Չեմբերսը` Քրիստոֆեր Ռոբինի դերում, Մեգան Պլակտիոն` Վենդի Դարլինգի դերում, Ռոքսան ՄաքՔին` Քսանայի դերում եւ Լյուիս Սանտերը` Վագրի դերում:

«Որպես սարսափի երկրպագուներ, մենք ցանկանում էինք «Վրիժառուներ»-ին տեսնել չարագործների դերում»,-հավելել է Չեմբերսը․-«Ակնհայտ է, որ դա երբեք չի լինի, բայց մենք կարող ենք դա անել մեր ձեւով, ինչից էլ ծնվեց այս ֆիլմը»:



© NEWS.am STYLE