Հմայիչ Նիկոլ Քիդմանը՝ ELLE Impact Issue-ի շապիկին

11:14   20 մարտի, 2024

Նիկոլ Քիդմանը ELLE Impact Issue-ի ապրիլյան շապիկի աստղն է: 56-ամյա օսկարակիր դերասանուհին ներկայացվել է գայթակղիչ կերպարներով։

IMG_3016.jpeg (65 KB)

Լուսանկարներից մեկում Նիկոլը Dolce & Gabbana-ի ներքնազգեստով կեցվածք է ընդունել հայելու վրա:

IMG_3017.jpeg (130 KB)

Մեկ ուրիշում նա նմանակում է «Հիմնական բնազդի» հայտնի տեսարանը՝ «Loewe»-ի շղարշե զգեստով:

IMG_3018.jpeg (75 KB)

Կից հարցազրույցում դերասանուհին խոսում է կյանքում իր երջանիկ պահի եւ այն մասին, թե ինչ գոհ է իր հարաբերություններից։ «Ես շատ գերհագեցած կյանք եմ վարում իմ սիրելի մարդկանց հետ: Ես մեծացնում եմ աղջիկներիս: Ես կին եմ, լավ ընկեր: Ես քույր եմ, մորաքույր եմ։ Եվ սա է ինձ համար կյանքի իմաստը, նաեւ այն, թե ինչ ենք թողնում մեզանից հետո, ում ենք թողնում եւ ինչպես ենք դա անում…»:

IMG_3019.jpeg (119 KB)

Նիկոլի հաջորդ նախագիծը Amazon-ի Expats-ն է, որտեղ նա մարմնավորում է մի մոր, ում որդին անհետանում է Հոնկոնգի գիշերային շուկայում:

IMG_3020.jpeg (91 KB)

Թեեւ չորս երեխաների մոր համար դա տանջալի աշխատանք էր, նա ասում է, որ երախտապարտ է կյանքին այն դասերի համար, որ սովորեցրել է իրեն կարիերան: «Ես բախտավոր եմ, որ ունեմ աշխատանք, որն ինձ թույլ է տալիս ուսումնասիրել զգացմունքային լանդշաֆտներ, որոնք դժվար են, տարօրինակ, արտասովոր, գեղեցիկ եւ խորը»,-նշում է նա,-«Ես չեմ խուսափում դժվարություններից, մասամբ այն պատճառով, որ ձգտում եմ բացահայտել կյանքը, թե ինչ է նշանակում լինել կենդանի եւ զգալ»:

IMG_3021.jpeg (94 KB)

Այնուամենայնիվ, կան աշխատանքի որոշ կողմեր, որոնցից Նիկոլը գոհ չէ: Կարմիր գորգից կամ նորաձեւության երեկոներից հետո նա միշտ ցանկանում է տուն գնալ: «Երբեմն դա մի փոքր անիրական է թվում: Ես ուզում եմ հեռանալ, հանել զգեստս եւ հագնել ջեմփեր։ Ես ուզում եմ տաքանալ, կծկվել, ուզում եմ իրական զգալ»:

IMG_3022.jpeg (60 KB)

Նիկոլն ամուսնու՝ Քիթ Ուրբանի եւ երկու դեռահաս դուստրերի՝ Սանդիի և Ֆեյթի հետ ապրում է Թենեսիում։

IMG_3023.jpeg (155 KB)



© NEWS.am STYLE