Երկրպագուները Քայլի Ջեններին չափազանց նիհար են համարում

10:40   20 մարտի, 2024

Instagram-ում հրապարակած վերջին ֆոտոշարքում երկրպագուները կարծել են, որ Քայլի Ջենները չափազանց նիհար է։

IMG_3013.jpeg (83 KB)

26-ամյա Քայլին լուսանկարվել է Սեմ Էդելմանի գովազդի համար։ Լուսանկարում նա ներքնազգեստով ցուցադրում է սլացիկ կազմվածքը։ Կադրերից մեկում Քայլին թեքվել է դեպի տեսախցիկը, ինչի հետեւանքով երեւում են նրա կողերը:

IMG_3014.jpeg (87 KB)

Երկրպագուները նշել են, որ Քայլին շատ է ցանկանում նիհարել։ «Հիմա նա նման է սովորական նիհար աղջկա: Համենայնդեպս նա աչքի էր ընկնում իր բարեմասնություններով», «Նիհարե՞լ է, թե՞ ինչ-որ հիվանդություն ունի», «Շատ նիհար է»:

IMG_3015.jpeg (83 KB)

Մի քանիսը մեղադրել են Քայլիին «Ozempic» դեղամիջոց օգտագործելու մեջ: «Օզեմպիկն իրենն անում է», «Օզեմպիկի թագուհին», -գրել են նրանք:



© NEWS.am STYLE