Բելլա Հադիդը ցնցել է երկրպագուներին առավոտյան տարօրինակ ծեսով

12:14   20 մարտի, 2024

Բելլա Հադիդը ցնցել է երկրպագուներին՝ TikTok-ում կիսվելով իր առավոտյան ծեսով։

27-ամյա սուպերմոդելը ներկայացրել է իր՝ 10 քայլանոց առողջական ռեժիմը։ Տեսանյութում Բելլան միանգամից կուլ է տվել 14 վիտամին եւ դրանք խմել է առողջարար կանաչ հյութով։

Մոդելը, նույնիսկ, խմել է մեկ բաժակ գել՝ ծովամամուռով՝ ավելացնելով մի քանի կաթիլ եթերային յուղեր, եւ ընդունել է Fulvic Detox-ը, որի նպատակն է հեռացնել տոքսիններն օրգանիզմից։

Պարտադիր վիտամիններն ու խմիչքներն ընդունելուց հետո Բելլան հագել է իր բյուրեղյա ապարանջանները եւ սկսել է մեդիտացիա անել, որն ավարտել է համեղ կրուասանով։

Նրա տեսանյութը, որն ունի 4,2 միլիոն դիտում, արագ տարածվել է եւ վիրուսային դարձել՝ ողողվելով երկրպագուների հարյուրավոր հաղորդագրություններով:



© NEWS.am STYLE