Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ հյուրանոց են կառուցում Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափին

13:28   20 մարտի, 2024

«Ալ-Նասր»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, շքեղ հյուրանոց են կառուցում Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափին, հայտնում է Samaa TV-ն։

1-ezgif.com-webp-to-jpg-converter (13).jpg (34 KB)

Ռոդրիգեսը Instagram-ի Stories բաժնում հրապարակել է մի քանի տեսանյութ, որոնք ցույց են տալիս շինարարության առաջընթացը․ նա դրանք մակագրել է՝ «Կառուցում ենք նոր դրախտ»՝ նշելով Ռոնալդուին, ով, նույնպես, երեւում է տեսանյութերում:

2-ezgif.com-webp-to-jpg-converter (9)-1.jpg (89 KB)

Նրանց Visit Red Sea ընկերությունը գտնվում է Ումլուջի եւ Ալվաջի միջեւ եւ խոստանում է «նրբագեղ ապրելակերպ՝ փիրուզագույն ջրերի մեջ, որոնք պատում են ձեր զգայարանները»: Instagram-ի էջը նաեւ գովազդում է այնտեղ անելու մի շարք գործողություններ, այդ թվում՝ վինդսերֆինգ, դայվինգ կամ պարզապես՝ հանգիստ լողափին:

3-ezgif.com-webp-to-jpg-converter (4)-1.jpg (128 KB)

Ըստ երեւույթին, այս նախագիծը վերջին բիզնես նախաձեռնությունն է, որը Ռոնալդուն ձեռնարկել է Ջորջինայի հետ:



© NEWS.am STYLE