Մահացել է Քրիս Ջենների քույրը

09:41   20 մարտի, 2024

Քրիս Ջենները սգում է իր կրտսեր քրոջ՝ Կարեն Հութոնի կորուստը, ով հանկարծամահ է եղել 65 տարեկանում։

Ջենները կիսվել է իր եւ քրոջ համատեղ լուսանկարներով։ Շարքը ներառում է երեխաների լուսանկարներ, ինքնադիմանկարներ եւ կադրեր՝ ընտանեկան տարբեր իրադարձություններից:

IMG_3012.jpeg (287 KB)

«Կարենը գեղեցիկ էր ներսից եւ դրսից: Նա ամենաքաղցրն էր, ամենաբարին, ամենազգայունը, խոցելին ու այնքան զվարճալի… Նա իմ սրտում հսկայական տեղ է զբաղեցնում, եւ ես փայփայում եմ մեր համատեղ կյանքի յուրաքանչյուր հիշողություն: Կարենի մահը հիշեցում է, որ կյանքն այնքան կարճ է եւ թանկ: Մենք պետք է ասենք մեր սիրելիներին, թե որքան շատ ենք սիրում նրանց։ Ես սիրում եմ քեզ, իմ գեղեցիկ քույրիկ»,-եզրափակել է նա:



© NEWS.am STYLE