Գերշքեղ Crystal նավն առաջարկում է էպիկական ճանապարհորդություն աշխարհով մեկ՝ նույնքան էպիկական գնով

19:33   20 մարտի, 2024

Գերշքեղ Crystal նավն առաջարկում է էպիկական ճանապարհորդություն աշխարհով մեկ՝ նույնքան էպիկական գնով:

Ընկերությունն այժմ ընդունում է ամրագրումներ Լոս Անջելեսից Իտալիայի Չիվիտավեկյա (Հռոմի նավահանգիստ)՝ 135-օրյա ճամփորդության համար, որը ճանապարհորդներին կտանի հինգ մայրցամաքների 27 երկրներով դեպի 72 ապշեցուցիչ ուղղություններ: The Crystal Serenity-ն մեկնում է 2026 թվականի հունվարի 11-ին: Երկու հոգանոց սենյակի գինը սկսվում է 168,000 դոլարից: Նավի լավագույն լյուքս սենյակները երկու ուղեւորի համար կարժենան մինչեւ 550 հազար դոլար:

Հարուստ ճանապարհորդներն այս թանկ գնով կարող են վայելել յուրահատուկ ուղեւորություն, որը ներառում է այցելություններ աշխարհի ամենահայտնի վայրերից շատերը՝ Բորա Բորայից մինչեւ Եգիպտոսի բուրգեր՝ եւ այս ամենը՝ շքեղության մեջ:

135 գիշեր տեւող համաշխարհային նավարկությունը 2026 թվականին կսկսվի Խաղաղ օվկիանոսից դեպի Հավայան կղզիներ եւ Ֆրանսիական Պոլինեզիա, Նոր Զելանդիա եւ Ավստրալիա:

Այնտեղից նավը կուղեւորվի ասիական տարբեր երկրներ, ներառյալ Ինդոնեզիան եւ Հնդկաստանը, որից հետո Կարմիր ծովով եւ Սուեզի ջրանցքով կանցնի Միջերկրական ծով: Միջերկրական ծովում նավը կայցելի Հունաստանի, Իտալիայի եւ Ֆրանսիայի մի քանի նավահանգիստներ, եւ 2026 թվականի մայիսի 26-ին ճամփորդությունը կավարտվի Չիվիտավեկյայում:



© NEWS.am STYLE