Բարմենուհին մատուցում է խմիչքներ եւ տալիս ապտակներ՝ մեկ գիշերվա համար վաստակելով 6 հազար դոլար

21:36   20 մարտի, 2024

Հաճախորդները հերթ են կանգնում Հարավային Ֆլորիդայի բարմենուհուց ապտակ ստանալու համար, որի 30 դոլար արժողությամբ շոթերը դարձել են քաղաքի ամենահայտնի խմիչքը:

Այանա Կալլասը բիզնես է ստեղծել՝ վաճառելով իր ֆիրմային շոթերը, որի ընթացքում լիկյորը կարող է  ցողել հաճախորդի դեմքին: Եվ այս բիզնեսը ծաղկում է։ Կալլասը Axios-ին ասել է, որ ինքը Backyard Fort Lauderdale-ում մեկ գիշերվա ընթացքում վաճառում է 150-ից 200 «փոթորկոտ շոթ» (մեկ անձի համար 30 դոլար, ինչը կազմում է 6000 դոլար՝ մեկ գիշերվա ընթացքում):

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HURRICANE AIYANA (@hurricaneaiyana)

Նովայի հարավարեւելյան համալսարանի 26-ամյա շրջանավարտը չի հորինել «փոթորկային շոթերը», այլ իր սեփական մոտեցումն է դրել դրա մեջ՝ ակրոբատիկ շարժումներով եւ ըմբշամարտի ոճի թատերական խաղով, որոնք օգնել են նրան հայտնիություն ձեռք բերել սոցիալական ցանցերում:

Կալլասը ստեղծել է իր սեփական ժամանցային ընկերությունը եւ կայքը, որտեղ նա ընդունում է անձնական երեկույթների ամրագրումներ:

Բացի սպիրտային խմիչքից, նա կարող է մատուցել նաեւ լրացուցիչ ծառայություններ՝ օրինակ ապտակ։

Նա ասում է, որ մասնակիցները տալիս են իրենց համաձայնությունը նախքան ապտակելը, եւ ինքը փորձում է շատ ուժեղ չհարվածել նրանց:

1-ezgif.com-webp-to-jpg-converter (15).jpg (84 KB)

«Ինձ, իսկապես, հաջողվում է տպավորություն ստեղծել, թե ես նրանց շատ ուժեղ եմ ապտակում: Բայց ես նրանց բոլորովին այնքան ուժգին չեմ հարվածում, որքան կարող եմ»,-ասում է նա,-«Ի վերջո, նրանք երեխաներ են, եւ ես միշտ փորձում եմ նրանց անվտանգ պահել»:

Կալլասը, ով ապրում է իր զբոսանավում, սովորաբար բարմենի աշխատանքով զբաղվում է տարին ընդամենը երկու ամիս։ Մնացած ժամանակ նա ճանապարհորդում է աշխարհով մեկ: Նրա նպատակն է դառնալ YouTube-ի վլոգեր եւ կյանքն անցկացնել ջրի վրա: «Ես այլ կերպ չեմ կարող ապրել»,-ասում է նա։ 



© NEWS.am STYLE