Քիմ Քարդաշյանին մեղադրել են նորաձեւության դեմ հանցագործության մեջ. նա կեղտոտ հատակին է դրել Hermes-ի Birkin պայուսակը

22:08   20 մարտի, 2024

Քիմ Քարդաշյանին մեղադրել են նորաձեւության դեմ հանցագործության մեջ։ Նա, առանց երկմտելու, իր՝ Hermes-ի Birkin պայուսակը դրել է կեղտոտ հատակին: Քարդաշյանն ունի մեկ տասնյակ Birkin պայուսակ՝ 50,000-ից 500,000 դոլար արժողությամբ:

Այդ պատճառով, երբ նա անցած շաբաթավերջին բասկետբոլի խաղի ժամանակ իր Hermes պայուսակը դրել էր հատակին ընկած փոփքորնի կողքին, դա նրան շատ չի մտահոգել: Այնուամենայնիվ, երկրպագուները զայրացած են՝ հաշվի առնելով, որ դա Birkin-ի հազվագյուտ նմուշներից է, որն արժե առնվազն 50,000 դոլար:

1-ezgif.com-avif-to-jpg-converter (35)-1.jpg (111 KB)

Երբ Instagram-ում հայտնվեց նրա լուսանկարը՝ ոտքերի կողքին դրված պայուսակով, օգտատերերը նրան անվանեցին «խելագար»։ «Նա խելագարվել է, եթե թույլ է տալիս, որ այս գեղեցիկ իրը լինի հատակին: Նա ոճի ստուգման կարիք ունի: Մեկ ուրիշը նշել է, որ հատակին փոփքորնի կտոր կար, որը, հավանաբար, կարագով էր եւ կպչուն. «Մի խառնեք եգիպտացորենն ու ալիգատորը»:

Նշենք, որ Քիմը նախկինում քննադատության էր ենթարկվել, երբ իր «կեղտոտ» Hermès Birkin պայուսակը 70.000 դոլարով վաճառքի էր հանել ընտանեկան՝ Kardashian Kloset կայքում։



© NEWS.am STYLE