Pearl Skin` գարնանային դիմահարդարման միտում, որով տարված է TikTok-ը

22:27   22 մարտի, 2024

#PearlSkin հեշթեգը հավաքել է ավելի քան 40 միլիոն դիտում, եւ աղջիկները պատրաստ են փորձեր կատարել դրան հասնելու համար։ Այսպիսով, ո՞րն է այս դիմահարդարման էությունը եւ ինչպե՞ս հասնել դրան:

Ի՞նչ է Pearl Skin-ը

Ինչպես անունն է հուշում, այս թրենդը ոգեշնչված է մարգարիտների նուրբ, շողացող փայլից, ինչպես նաեւ՝ շամպայնի եւ ոստրեի գունապնակից: Ի տարբերություն ապակե մաշկի, այն ավելի քիչ թաց տեսք ունի՝ ավելի մետաքսանման է, եթերային եւ նաեւ ավելի կրելի:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Claudia Neacsu (@claudianeacsu)

«Ապակի մաշկը ամբողջովին փայլի մասին է»,-բացատրում է By Terry-ի ներկայացուցիչ Մելանի Բարեսը,-«Սակայն Pearl Skin-ն ունի ավելի կաթնային, թույլ փայլ: Բացի այդ, այս դիմահարդարումն ավելի կիրառելի է»,-հավելում է նա:

Ինչպե՞ս հասնել Pearl Skin էֆեկտի

Չնայած, որպես կանոն, դուք հայլայթերը քսում եք այտոսկրերի վերեւի հատվածում, Pearl Skin-ի դեպքում մենք այն տարածում ենք այտոսկրին եւ դրա երկայնքով, ինչպես նաեւ՝ ճակատի վրա: Pearl Skin-ը ավելի քիչ շողշողուն եւ ավելի փայլուն տեսք ունի, գրում է Glamour Magazine-ը: Ըստ բյութի-ինֆլուենսեր Զոի Քիմ Քենիի՝ միտումն ուղղված է «ամենօրյա, պատահական փայլի» պատրանք ստեղծելուն։ CC կրեմը լավագույնն է որպես հիմք: Նա խորհուրդ է տալիս մի փոքր դիմափոշի քսել T-գոտու վրա, եւ կարծում է, որ բրոնզերն ու կարմրաներկը նպաստում են «այն բնական, ցողուն փայլին, որին մենք ձգտում ենք»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jasmin Saario (@jasminlily_)

Այս դիմահարդարման համար իսկապես լավ, խոնավեցնող հիմք է պետք»։ Զոին օգտագործում է MAC Serumizer-ը՝ մաշկի համար փարթամ հիմք ստեղծելու համար:



© NEWS.am STYLE