«Սա ամենամեծ կուրծքն է, որը կարող էր տեղավորվել իմ մարմնի վրա». Մեգան Ֆոքսն՝ իր պլաստիկ վիրահատությունների մասին

11:44   21 մարտի, 2024

Մեգան Ֆոքսը, վերջապես, խոստովանել է, որ պլաստիկ վիրահատություն է կատարել. «Տրանսֆորմերներ»-ի 37-ամյա աստղը տարիներ շարունակ շփոթեցնում էր երկրպագուներին իր անընդհատ փոփոխվող արտաքինով, բայց լռում էր՝ չնայած վիրահատությունների մասին անընդհատ շահարկումներին:

Այժմ երեք երեխաների մայրը բացահայտել է, թե կոսմետիկ ինչ միջամտություններ է արել, այդ թվում՝ 30,000 դոլար է ծախսել, որպեսզի ձեռք բերի «ամենամեծ կուրծքը, որը կտեղավորվեր իր մարմնի վրա»: Նա նաեւ խոստովանել է, որ 20 տարեկանում քիթը վիրահատել է, սակայն հերքում է այն պնդումները, թե ինքը կատարել է այդ պրոցեդուրան յոթ կամ ութ անգամ:

IMG_3050.jpeg (93 KB)

Մեգանը հերքել է  այլ միջամտությունների մասին լուրերը՝ պնդելով, որ երբեք լիպոսակցիա չի անի, քանի որ շատ նիհար է:

Չնայած խոստովանում է, որ սիրում է իր վիրահատությունների արդյունքները, դերասանուհին նշում է, որ խուսափում է շատ տարածված պրոցեդուրաներից, քանի որ վախենում է անզգայացումից: Call Her Daddy փոդքաստում նա բացահայտել է, որ ֆիլերներ եւ բոտոքս է օգտագործել:

IMG_3051.jpeg (92 KB)

Խոսելով իր մեծ կրծքի եւ բարակ մարմնի մասին՝ նա նշել է. «Ես կուրծքս վիրահատել եմ 21-22 տարեկանում։ Ես դա արել եմ առաջին եւ երկրորդ «Տրանսֆորմերների» արանքում»:

Մեգանը խոստովանել է, որ ցանկանում է ավելի մեծ հետույք ունենալ, բայց ներկայումս դա հնարավոր չէ, քանի որ նա չափազանց նիհար է: «Եթե կարողանայի, կանեի դա։ Ես չունեմ ավելորդ ճարպ: Այս վիրահատությունից հետո շատ դժվար է վերականգնվելը։ Հիմնականում, մոտավորապես, երեք ամիս պետք է պառկել»:



© NEWS.am STYLE