Դերասանուհի Ջենի Մաքքարթին «շատ սեքս է տեսել» Playboy-ի հիմնադրի առանձնատանը, բայց դա «զզվելի էր»

10:45   21 մարտի, 2024

Դերասանուհի Ջենի Մաքքարթին պատմել է, որ 1990-ականների սկզբին «շատ սեքս» է տեսել Playboy-ի հիմնադրի առանձնատնը (Playboy Mansion), բայց խոստովանել է, որ դա «զզվելի» էր:

51-ամյա դերասանուհին այժմ «Դիմակավորված աստղը» շոուի գլխավոր դեմքերից է, բայց մինչ հեռուստատեսությամբ հայտնի դառնալը, նա Հյու Հեֆների Playboy ամսագրի մոդելներից էր:

Էնդի Քոհենի հետ Watch What Happens Live-ում նա բացահայտել է, թե 1990-ականների սկզբին իրականում ինչ է տեղի ունեցել հայտնի Playboy Mansion-ում:

«...Այնքան շատ սեքս էր լինում հայտնիների մասնակցությամբ ու նման բաներ»,-ասել է նա:

«Ես երեկույթների էի գնում, ուստի շատ բաներ եմ տեսել»,-շարունակել է նա,-«Յուրաքանչյուր 20-րդ տղամարդուն բաժին էր  ընկնում մեկ աղջիկ։ Տղաները պարզապես յոթերորդ երկնքում էին: Բայց նրանք 70 տարեկան էին։ Այնտեղ ներկա էին միայն ամենակրակոտ կանայք եւ ամենատգեղ տղամարդիկ։ Նրանք շատ-շատ ծեր էին»։



© NEWS.am STYLE