Քիմ Քարդաշյանն ու Էմմա Ռոբերթսը համբուրվում են «Ամերիկյան սարսափ պատմության» նոր թրեյլերում

11:13   21 մարտի, 2024

Քիմ Քարդաշյանը «Ամերիկյան սարսափ պատմություն. Նուրբ. Մաս Երկրորդ» սերիալի նոր թրեյլերում համբուրվում է  Էմմա Ռոբերթսի հետ:

Քիմը, որը մարմնավորում է Շիվոն Քորբինին, թեքվում է Էմմային ուղղությամբ  եւ հարցնում նրան. «Ի՞նչ կտաս դրա համար», ինչին Էմմայի հերոսուհին պատասխանում է՝ «Ինչ, որ պետք լինի»:

«Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի տասներկուերորդ սեզոնը, որը կոչվում է «Նուրբ» եւ հիմնված է Դանիել Վալենտինի համանուն գրքի վրա,

կթողարկվի ապրիլի 3-ին:

Քիմն իր դեբյուտը կատարել է անցյալ տարի՝ AHS-ի առաջին մասում։ Մի քանի քննադատներ, այդ թվում՝ USA Today-ը եւ Variety-ն, բարձր են գնահատել նրա դերասանական խաղը:



© NEWS.am STYLE