Իրինա Շեյքը կիսվել է իր տրոպիկական հանգստով

19:05   21 մարտի, 2024

Իրինա Շեյքը հանգիստն է վայելում արեւադարձային գոտում։ 38-ամյա մոդելը Instagram-ում կիսվել է հանգստյան ֆոտոշարքով։

ezgif.com-avif-to-jpg-converter (60).jpg (144 KB)

«Վերադարձ դեպի վայրի բնություն»,-շարքը մակագրել է Շեյքը, ով վերջերս Մալիբուում նոր ֆոտոշարք էր իրականացրել:

3-ezgif.com-avif-to-jpg-converter (19).jpg (186 KB)

Առաջին լուսանկարում խոշոր պլանով երեւում են գեղեցկուհու դեմքը, շողշողացող կանաչ աչքերը եւ ընձառյուծի պրինտով գլխակապը։

1-ezgif.com-avif-to-jpg-converter (37)-1.jpg (143 KB)

Լուսանկարներից մեկում նա դեմքի հեգնական արտահայտությամբ կեցվածք է ընդունում լողափին՝ ծովից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Նրա հագին ընձառյուծի պրինտով թափանցիկ զգեստ է, իսկ մազերը թաց են:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (22)-1.jpg (204 KB)



© NEWS.am STYLE