Գիտնականները կապ են հայտնաբերել կնոջ մազերի երկարության և նրա սեռական կյանքի միջև

22:30   21 մարտի, 2024

Հարավային Կորեայի գիտնականները կապ են հայտնաբերել կնոջ մազերի երկարության և սեռական կյանքի միջև։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Evolutionary Psychology ակադեմիական ամսագրում։

Նշվում է, որ գեղարվեստական գրականության և արվեստի ամենականացի կերպարներն օժտված էին երկար գանգուրներով, այդ թվում՝ Ռապունզելը կամ Վեներան Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավից։

«Երկար, մետաքսյա մազերով կանանց նման պատկերները կանացիության կերպար են ստեղծում, որը կարող է գրավիչ լինել ընկալողի համար», - ասում է Յուն Յուն Չոնի գլխավորած թիմը:

«Իդեալական կնոջ կերպարը հաճախ ներառում է երկար, մետաքսյա մազեր, այնուամենայնիվ, հոգեբանական հետազոտությունների բացակայությունը սահմանափակում է այն բանի հասկացողությունը, թե ինչ դեր ունեն կանանց մազերը ռոմանտիկ հարաբերություններում»,- նշում է նա:

Պարզելու համար, թե արդյոք կնոջ մազերը ազդում են ննջասենյակում նրա գործողություններ վրա, թիմը հարցում է անցկացրել 204 հետերոսեքսուալ ամուսնացած զույգերի վրա՝ նրանց հարցեր տալով մազերի որակի, մազերի երկարության, գրավչության, սեռական ցանկության, սեռական հաճախության և սեռական բավարարվածության մասին: Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց հետաքրիր են մազերը։

Ավելի երկար, առողջ մազերով կանանց իրենց ամուսիններն ավելի սեքսուալ էին համարում, և արդյունքում նրանք ավելի շատ սեքսով էին զբաղվում։

«Տղամարդիկ ավելի գրավիչ էին համարում ավելի երկար մազերով կանանց, ինչը, հետևաբար, հանգեցրեց տղամարդկանց սեռական ցանկության աճին», - ասում են փորձագետները: «Այս աճող սեռական ցանկությունը կապված էր զույգերի մեջ ավելի հաճախակի սեռական հարաբերությունների հավանականության հետ»:

Նրանք ավելացրել են, որ բացահայտումները ցույց են տալիս, որ «կանանց մազերը կարող են իսկապես էվոլյուցիոն ուղերձ փոխանցել հակառակ սեռին»:

Մինչդեռ հետազոտությանը մասնակցող կանանց հարցեր են տվել նաեւ իրենց ամուսնու մազերի մասին։ Թեև կարելի է ենթադրել, որ հաստ մազերով տղամարդիկ նմանապես «էվոլյուցիոն հաղորդագրություններ» են ուղարկում գրավչության և պտղաբերության մասին, արդյունքները ցույց են տվել, որ տղամարդու մազերի և սեռական կյանքի միջև կապ չկա: Թեև սա կարող է ողջունելի նորություն լինել ճաղատ մաչո տղամարդկանց համար, գիտնականները խոստովանել են, որ ավելի շատ հետազոտություններ պետք է արվեն:

 

 



© NEWS.am STYLE