17 միլիարդ դոլար արժողությամբ «Սուրբ Գրաալ» խորտակված նավը հնարավոր է դուրս բերվի ծովի հատակից

23:25   21 մարտի, 2024

«Սուրբ Գրաալ»-ը, որի արժեքը գնահատվում է միլիարդ դոլար, գուցե, ապրիլին դուրս բերվի ծովի հատակից, ինչը փորձագետների կարծիքով, հնարավոր է՝ ոսկու տենդ առաջացնի հնագիտական ​​շրջանակներում:

«Գալեոնը ընկալում են որպես գանձ»,- The Guardian-ին ասել է Կոլումբիայի մարդաբանության եւ պատմության ինստիտուտի տնօրեն Լենա Կայսեդոն:

«Սան Խոսե» գալեոն իսպանական նավատորմի հպարտությունն էր, որը 1708 թվականին իսպանական իրավահաջորդության պատերազմի ժամանակ խորտակվել էր Կարթագենում՝ Բարու կղզու մոտ: Այն հայտնի էր զմրուխտների, ոսկու եւ արծաթի իր հսկայական պաշարներով, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 17 միլիարդ դոլար:

Զարմանալի չէ, որ 131 ֆուտանոց նավի սեփականության իրավունքը թեժ վիճարկվում է, քանի որ Իսպանիան, Կոլումբիան, Բոլիվիայի բնիկ խմբերը եւ, նույնիսկ, Միացյալ Նահանգները հավակնում են բաց ծովի այս «Սուրբ Գրաալին»:

Իշխանությունները ասում են, որ իրենք մի կողմ են թողնում քաղաքականությունը եւ ապրիլին ծրագրում են փրկել «Սան Խոսեի» արտեֆակտները: «Մենք չենք մտածում գանձերի մասին»,-ասել է Կայսեդոն,- «Մենք մտածում ենք, թե ինչպես մուտք գործենք պատմական եւ հնագիտական ​​տեղեկատվություն»:

Կայսեդոն եւ մյուսները հույս ունեն գալեոնը ջրի երես դուրս բերել եւ ցուցադրել թանգարանում: Այնուամենայնիվ, 316 տարվա խորտակված բեկորն ու դրա թանկարժեք բեռն անվնաս մակերես դուրս բերելն, իսկական, մարտահրավեր կլինի:



© NEWS.am STYLE