Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը Թրեւիս Բարքերին նմանվելու նպատակով նիհարել է՝ օգտագործելով «Օզեմպիկ»

12:27   22 մարտի, 2024

Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, իրեն նրա ներկայիս ամուսնու՝ Թրեւիս Բարքերի հետ համեմատելուց հետո, կտրուկ նիհարել է՝ օգտագործելով «Օզմեպիկ» դիաբետիկ դեղամիջոցը, պնդում են ինսայդերները:

Նշվում է, որ Սքոթի համար դժվար է հետեւել Քորթնիի եւ Թրեւիսի ամուսնությանը։ Սքոթն ու Քորթնին միասին են եղել 10 տարի եւ ունեն երեք երեխա։

Ինսայդերներն ասում են, որ Սքոթը գտնվում է «բարդ իրավիճակում», քանի որ «Օզեմպիկ» օգտագործելուց հետո նա չափազանց նիհար տեսք ունի:

«Քորթնիի եւ Թրեւիսի ամուսնությունը վնասեց Սքոթին, եւ երբ նա ավելի մեծացավ,  սկսեց իրեն համեմատել Թրեւիսի հետ»,-DailyMail.com-ին ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ Սքոթը խուսափում է ալկոհոլից եւ թմրանյութերից՝ իրավիճակը հաղթահարելու համար, եւ չի ցանկանում վտանգել երեխաների հետ իր հարաբերությունները:

«Նա չափազանց շատ է սիրում իր երեխաներին, որպեսզի փորձի փչացնել հարաբերությունները նրանց հետ»,-ասել է աղբյուրը,-«Քորթնին, իհարկե, մտահոգված է, քանի որ նա իր երեխաների հայրն է: Սքոթի լուսանկարի հայտնվելուց հետո նրա սիրելիները հասկացել են, թե որքան սարսափելի է իրավիճակը»:

Ինսայդերներից մեկն էլ ասում է, որ «մեծ հավանականություն» կա, որ Սքոթի քաշի կորստի խնդիրը կքննարկվի «Քարդաշյանների» առաջիկա սեզոնում: «Սքոթը գիտի այդ մասին: Նա պայմանագիր է ստորագրել, ուստի շատ բան չի կարող անել»:

Հաղորդվում է, որ Քորթնին անհանգստացած է Սքոթի համար, ով ինսայդերների կարծիքով՝ «չափազանց հեռուն» է գնացել «Օզեմպիկ» օգտագործելով՝ ավելորդ քաշից ազատվելու հուսահատ փորձով պայմանավորված:



© NEWS.am STYLE