HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի երկու նոր թրեյլերները

13:10   22 մարտի, 2024

HBO-ն երկու նոր թրեյլեր է թողարկել «Վիշապի տան» երկրորդ սեզոնի համար։

Առաջին թրեյլերում, որը կոչվում է «Սեւ թիմը», պատմվում է Ռեյնիրայի (Էմմա Դ'Արսի), արքայազն Դեյմոնի (Մեթ Սմիթ) եւ Dragonstone-ում նրանց զորքի մասին:

Երկրորդը կոչվում է «Կանաչ թիմ» եւ կենտրոնանում է Ալիսենտի (Օլիվիա Կուկ), նրա հոր Օտտոնի (Ռիս Իֆանս) եւ նրա երեխաների՝ Էգոն թագավորի (Թոմ Գլին-Քարնի) եւ արքայազն Էյմոնդի (Յուան Միտչել) վրա:

«Վիշապի տունը» պատմում է Ալիսենտի եւ Ռեյնիրայի միջեւ թշնամանքի եւ Երկաթե գահի իրավունքի համար մրցակցության մասին։



© NEWS.am STYLE