Բեյոնսեն կովբոյական կոստյումով եւ գրեթե 300 կարատ քաշով ադամանդներով

16:15   22 մարտի, 2024

«Օսկարի» արարողությունից մեկուկես շաբաթ անց Բեյոնսեն երկրպագուներին հնարավորություն է տվել ավելի մոտիկից ծանոթանալ իր հանդերձանքին, որով նա ներկայացել էր ամենամյա «Ոսկե» երեկույթին։ Երգչուհին կրում էր 300 կարատանոց ադամանդներ։

IMG_3070.jpeg (84 KB)

IMG_3071.jpeg (49 KB)

Բեյոնսեն երեկույթին եկել էր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ։ Բեյն ընտրել էր կովբոյական ոճից ոգեշնչված հանդերձանք՝ այն լրացնելով հսկայական ադամանդե վզնոցով՝ Lorraine Schwartz-ից:

IMG_3072.jpeg (52 KB)

42-ամյա երգչուհին բառացիորեն պատված էր ադամանդներով. նրա սպիտակ վերնաշապիկի վրայով ձգվում էին տարբեր ձեւերի տասնյակ հսկայական ադամանդներ՝ ընդհանուր 220 կարատ քաշով, Page Six Style-ին հայտնել է  Lorraine Schwartz-ի ներկայացուցիչը: Բացի այդ, նա կրել է ադամանդե մատանիներ եւ խոշոր ականջօղեր, որոնց քաշը կազմում էր 50 կարատ։

IMG_3073.jpeg (43 KB)



© NEWS.am STYLE