Քիմ Քարդաշյանը ամիսը մեկ անգամ է սուրճ խմում, իսկ գիշերը սիրում է պանիր ուտել

15:05   22 մարտի, 2024

Քիմ Քարդաշյանն իր SKIM ապրանքանիշի համար արված զվարճալի եւ կարճ հարցազրույցում պատմել է իր «ներկայիս կրքերի, մտքերի» մասին եւ ոչ միայն:

Երբ նրան խնդրել են խոսել իր սիրելի սուրճի մասին, Քիմը խոստովանել է, որ, իրականում, սուրճ չի սիրում։ «Ես սուրճ խմում եմ, երեւի, ամիսը մեկ անգամ, ավելի շատ նախընտրում եմ թեյ»,-ասել է նա:

IMG_3074.jpeg (185 KB)

Նա ասում է, որ, ժամանակ առ ժամանակ, իրեն թույլ է տալիս խմել «մոկա՝ սպիտակ շոկոլադով եւ հարած սերուցքով»։ Նա նաեւ բացահայտել է, որ ուշ երեկոյան իր սիրելի խորտիկը թել-պանիրն է:

Քիմը նշել է, որ չնայած իր զբաղված գրաֆիկին, նա «ներկայումս դիտում է» Netflix-ի նոր՝ «Գրիզելդա» մինի սերիալը՝ Սոֆյա Վերգարայի մասնակցությամբ:

Հարցին, թե որն է իր սիրելի մաշկի խնամքի միջոցը, Քիմը պատասխանել է, որ խենթանում է SKKN-ի գիշերային քսուքի համար, իսկ եղունգների համար նախընտրում է մարմնագույն երանգներ:

IMG_3075.jpeg (119 KB)

Խոսելով այս տարվա իր սիրելի հանդերձանքի մասին՝ Քարդաշյանը նշել է «Օսկարին» կրած Balenciaga Couture զգեստը։

Քիմը նաեւ բացահայտել է իր ոգեշնչման ամենամեծ աղբյուրը՝ ասելով. «Իմ ճանապարհորդությունները՝ աշխարհով մեկ։ Ես այնքան շատ եմ ոգեշնչվում ճարտարապետությունից»:



© NEWS.am STYLE