«Էմիլին Փարիզում» սերիալի աստղը՝ Շակիրայի սիրեցյալի դերում․ երգչուհին նոր տեսահոլովակ է ներկայացրել Cardi B-ի հետ

14:10   22 մարտի, 2024

Շակիրան նոր տեսահոլովակ է ներկայացրել Cardi B-ի հետ համագործակցությամբ։ Puntería երգի տեսահոլովակը աչքի է ընկնում ոչ միայն նուրբ վարդագույն երանգներով, խելահեղ պարերով ու տրամադրությամբ, այլեւ՝ գեղեցիկ կերպարներով։ Նրանցից մեկին մարմնավորում է բրիտանացի դերասան Լուսիեն Լեոն Լավիսքոնթը, որը լայն լսարանին առավել հայտնի է «Էմիլին Փարիզում» սերիալից։ 

Մինչ տեսահոլովակի թողարկումը Շակիրան արդեն հասցրել էր ինտրիգի ենթարկել լսարանին՝ Instagram-ում հրապարակելով իր եւ Լուսիենի համատեղ լուսանկարները, որոնցում 47-ամյա երգչուհին եւ 31-ամյա դերասանը գրկախառնված են։ Կադրերում Շակիրան վարդագույն նուրբ զգեստով է, որը լրացված է վարդագույն մազերով, իսկ դերասանը՝ միայն սպիտակ շորտերով։ Հետեւորդները ցնցված են, թե որքան երիտասարդ տեսք ունի երգչուհին՝ չնայած իր տեսահոլովակի սիրեցյալի հետ տարիքային տարբերության։ «Չլինի՞ դու վամպիր ես։ Ես երեխա էի, երբ լսում էի քո երգերը, իսկ հիմա ես, ասես, մորաքույր լինեմ, իսկ դու՝ երեխա։ Այդ ինչպե՞ս»,-զարմացել է հետեւորդներից մեկը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shakira (@shakira)



© NEWS.am STYLE