Ռիկի Մարտինը, ամուսնուց բաժանվելուց մեկ տարի անց, պատմել է իր անձնական կյանքի մասին

14:25   23 մարտի, 2024

Ռիկի Մարտինը ամուսնուց՝ Ջվան Յոսեֆից բաժանվելուց մեկ տարի անց պատմել է իր անձնական կյանքի մասին: 52-ամյա արտիստը խոստովանել է, որ չի շտապում նոր սեր գտնել։

«Ես շատ հանգիստ եմ: Ես պարզապես հոգում եմ երեխաներիս մասին եւ ժամանակս անցկացնում եմ նրանց հետ։ Հիմա լավ փուլում եմ եւ դա ինձ դուր է գալիս»,-ասել է նա։

Նա նաեւ խոստովանել է, որ Ջոն Տրավոլտան իր առաջին սերն է եղել։ Հարցին՝ արդյոք «չափը» կարեւո՞ր է, նա պատասխանել է, որ «նավի չափը կարեւոր է»:

Հիշելով իր առաջին համբույրը՝ Ռիկին ասել է՝ «Թաց էր։ Հիասքանչ էր»,-«Նա գեղեցիկ աղջիկ էր, որին ես այնքան սիրահարված էի»:

Երբ նրան խնդրել են նկարագրել «ինչպիսին է նա, որպես սիրեկան», Մարտինը պատասխանել է. «Առատաձեռն, հոգատար, կրքոտ»:

Մարտինն ու Յոսեֆը հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին 2023 թվականի հուլիսին։



© NEWS.am STYLE