Հոնկոնգի «Մադամ Տյուսոյի» թանգարանը ներկայացրել է Լեդի Գագայի նոր մոմե արձանը, որը ապշեցրել է երգչհուն իր նմանությամբ

16:31   23 մարտի, 2024

Հոնկոնգի «Մադամ Տյուսոյի» թանգարանը ներկայացրել է Լեդի Գագայի նոր մոմե արձանը, որն իր ռեալիզմով ապշեցուցիչ է: Արձանը ստեղծված է երգչուհու այն կերպարով, որով նա  2023 թվականին ներկայացել էր «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխությանը։ Կեցվածքը կերպարը դարձնում է ակնթարթորեն ճանաչելի արտիստի երկրպագուների համար:

IMG_3096.jpeg (158 KB)

Merlin Entertainments-ի հոնկոնգյան կլաստերի գլխավոր մենեջեր Ուեյդ Չանգը նշել է, որ Լեդի Գագայի մոմե արձանը միշտ եղել է Հոնկոնգի «Մադամ Տյուսոյի» ամենահայտնի քանդակներից մեկը։

«Այս անգամ մոմե արձանը կհայտնվի յուրօրինակ եւ տարբերվող ձեւով՝ նպատակ ունենալով երգչուհու՝ ամբողջ աշխարհի երկրպագուներին մատուցել անսպասելի և նորարարական տպավորություն»:

Երկրպագուները ապշած են ստեղծագործությունից. «Սա, անկասկած, մինչ օրս նրա լավագույն արձանն է»: «Իրոք լավ տեսք ունի: Ես կարծում էի, թե դա նրա լուսանկարն է, քանի դեռ չկարդացի մակագրությունը»:



© NEWS.am STYLE