Միխայել Շումախերի ժամացույցները կվաճառվեն Christie's-ի՝ հազվագյուտ ժամացույցների աճուրդում

18:41   23 մարտի, 2024

Ֆորմուլա 1-ի հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերի անձնական հավաքածուից երկու ժամացույցներ աճուրդի կհանվեն Christie's-ի՝ հազվագյուտ ժամացույցների առաջիկա աճուրդում:

Խոսքը սպիտակ ոսկուց Audemars Piguet Royal Oak քրոնոգրաֆի մասին է, որը պատվիրել է Ժան Տոդը՝ Ferrari-ում Շումախերի առաջին մենթորներից մեկը։ Այն Ֆորմուլա 1-ի չեմպիոնը նվեր էր ստացել՝ ի պատիվ իր՝ այն ժամանակվա 6 հաղթանակների:

IMG_3099.jpeg (65 KB)

Թվատախտակը լրացված է պատվիրված դետալներով, ներառյալ Ferrari-ի նշանը, Շումախերի խորհրդանշական կարմիր սաղավարտի պատկերը եւ նրա հաղթանակները խորհրդանշող վեց աստղային մոտիվները:

Journe Vagabondage 1 Model եզակի ժամացույցը, որը Շումախերին է տրվել 2004 թվականին՝ Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնությունում յոթերորդ հաղթանակի պատվին, նույնպես կհայտնվի աճուրդում։

IMG_3100.jpeg (67 KB)

Ժամացույցը հասանելի կլինի նախնական զննման համար մինչեւ մայիսի 12-ը: Հազվագյուտ ժամացույցների աճուրդը տեղի կունենա մայիսի 13-ին։



© NEWS.am STYLE