Ինչպես «տապալել» կինոքննությունը, կամ Սարիկ Անդրեասյանի «Օնեգին» ֆիլմը

20:17   23 մարտի, 2024

Թողարկվել է «Օնեգին» ֆիլմը, որի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, որին կինոաշխարհում տրվել է դիլետանտի համբավը, որի դեմ, ի դեպ, նա հուսահատորեն փորձում է պայքարել։

IMG_3101.jpeg (65 KB)

Ֆիլմը ստացվել է ոչ սահուն եւ չափազանց ձգձգված: Ստեղծագործության եւ պատմվածքի ողջ պոեզիան, ընդհանրապես, սեղմված է սիրային տեքստերի եւ վիկտորիանական դարաշրջանի սրահներով շրջող հերոսների գեղեցիկ հանդերձանքների մեջ։ Իսկ վատ մշակված համակարգչային գրաֆիկան տպավորություն է թողնում, թե դիտողին հիմարի տեղ են դնում։ Ֆիլմը չի փրկում անգամ այն, որ այն նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում, իսկ բարոն Շտիգլիցի առանձնատունը վերականգնվել է հատուկ նկարահանումների համար։

IMG_3105.jpeg (251 KB)

Հեռուստադիտողին հատկապես վրդովեցնում է Օնեգինի հոգնած դեմքը, որը ներկայացված է ոչ թե որպես մելամաղձոտ երիտասարդ, այլ՝ լիովին հասուն տղամարդ. ի դեպ, բավական հասուն է ներկայացված նաեւ Տատյանան։ Ռեժիսորի խոսքով՝ դա միտումնավոր է արվել, քանի որ հերոսներին, որպես դեռահասներ չի տեսնում։ Ավելորդ է ասել, թե որքան կարեւոր էր այդ կետը ստեղծագործության մեջ, որը, սակայն, բացահայտորեն անտեսված էր:

Ֆիլմի դրական կողմն այն է, որ այստեղ լուրջ ուշադրություն է դարձված այն ​​ժամանակների ոգուն եւ դրա վիզուալ փոխանցմանը։ Ճորտատիրությունը ցուցադրվում է իր ողջ եղելությամբ, իսկ հերոսների կոստյումները, ճարտարապետությունը եւ ընդհանուր շրջապատը վերստեղծվում են լավ ճշգրտությամբ եւ խորությամբ:

IMG_3106.jpeg (125 KB)

Եվ թեեւ գրական ստեղծագործության վրա հիմնված ֆիլմը չպետք է լինի դրա սղագրությունը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է որոշակի կանոններ պահպանել,  հակառակ դեպքում նման ֆիլմին լուրջ չեն վերաբերվի։ Ժապավենը հաստատ չի օգնի դիտողներին հանձնել միասնական պետական ​​քննությունը. կարճ ամփոփումը կարդալով քննությունը հանձնելու հավանականությունն ավելի մեծ է:

IMG_3107.jpeg (105 KB)

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE