Ինչի՞ց են վախենում հայտնիները․ ավոկադո, կետեր եւ զուգարաններ

12:20   24 մարտի, 2024

Յուրաքանչյուր մարդ ունի վախեր եւ ֆոբիաներ, եւ հայտնիները բացառություն չեն: Որոշ աստղային ֆոբիաներ կարող են ծիծաղելի եւ, նույնիսկ, անհեթեթ թվալ: Բայց ինչպես ասում են՝ նրանք էլ են մարդիկ։

Նիկոլ Քիդմանը թիթեռների սիրահար չէ

IMG_3117.jpeg (130 KB)

«Երբեմն, երբ ես վերադառնում էի դպրոցից տուն, ամենամեծ թիթեռը կամ ցեցը, պարզապես, նստած էր լինում մեր դարպասի վրա: Ես բարձրանում էի ցանկապատի վրայով, սողում տան կողքով. ամեն ինչ անում էի, որպեսզի չանցնեմ գլխավոր դարպասով»,-2005 թվականին Contact Music-ին տված հարցազրույցում խոստովանել էր Նիկոլ Քիդմանը,-«Ես փորձել եմ հաղթահարել այդ ֆոբիան… Նույնիսկ մի անգամ Ամերիկայի բնական պատմության թանգարանում մտել եմ թիթեռներով լի մեծ վանդակի մեջ, որոնք շրջապատել էին ինձ, բայց դա չօգնեց»:

Օփրա Ուինֆրին չի սիրում մաստակ ծամել

IMG_3118.jpeg (93 KB)

Օփրա Ուինֆրին այնքան է վախենում մաստակից, որ այն արգելված է իր աշխատասենյակում։

«Այս ֆոբիան գալիս է իմ մանկությունից. Ես մեծացել եմ Միսիսիպիում՝ աղքատության մեջ, եւ տատիկս փորձում էր խնայել իր մաստակը, ուստի այն դնում էր մահճակալի գլխիկին կամ պահարանի վրա... Իսկ գիտե՞ք, թե այն ինչ է դառնում, երբ մի քանի շաբաթվա հնություն է ունենում։ Տհաճ բան է: Դրա համար ես վախենում էի մաստակից»:

Սքարլեթ Յոհանսոնը վախենում է թռչուններից

IMG_3119.jpeg (60 KB)

«Ես միայն թռչուններից եմ վախենում՝ այն արարածներից, որոնք ունեն թեւեր, որոնք թափահարում են, եւ կտուցներ: Ես վախենում եմ նրանցից»,-Vulture-ին ասել է Սքարլեթ Յոհանսոնը: «Եթե ​​ինձ խնդրեին թռչուն դնել ուսիս, ես դա կանեի, բայց ինձ համար դժվար կլիներ։ Իրականում հորեղբայրս էլ է թռչուններից վախենում, ուստի, կարծում եմ, սա ընտանեկան ֆոբիա է»։

Պամելա Անդերսոնը հայելիներ չի սիրում

IMG_3120.jpeg (74 KB)

«Ես ֆոբիա ունեմ. ես հայելիներ չեմ սիրում»,-Daily Mail-ին ասել է Պամելա Անդերսոնը:

Քլոե Քարդաշյանը վախենում է կետերից

IMG_3121.jpeg (80 KB)

«Սա երկար տարիների իմ ֆոբիան է: Ես չեմ ուզում, որ կետերի հետ վատ բան պատահի, եւ ես գիտեմ, որ այս ֆոբիան լիովին իռացիոնալ է, բայց մենք չենք ընտրում մեր ֆոբիաները: Ես վախենում եմ օվկիանոսից, բայց կետին ես, նույնիսկ, չեմ կարողանում նայել, այն ինձ շատ է վախեցնում»,-X-ում (նախկինում՝ Twitter) կիսվել էր Քարդաշյանը:

Մեթյու Մակքոնահին չի անցնի պտտվող դռներով

IMG_3122.jpeg (56 KB)

«Ես չեմ սիրում պտտվող դռները, չեմ սիրում մութ անկյուններ, երբ դու մեքենա ես վարում եւ հայտնվում ես թունելում»,-ասել է Մեթյու Մակքոնահին։ 

Մարտին Ֆրիմանը ավոկադոյի հետ խնդիր ունի

IMG_3123.jpeg (301 KB)

«Ամեն անգամ, երբ ես ավոկադո եմ ուտում, ամեն անգամ, երբ ես կտրում եմ ավոկադոն եւ տեսնում եմ կորիզը, պատկերացնում եմ՝ ինչպես է այդ կորիզը կանգնում կոկորդիս»,-The Graham Norton Show-ի եթերում խոստովանել է Մարտին Ֆրիմանը,-«Եվ ամեն անգամ, երբ ես մտածում եմ ավոկադոյի մասին, ես ֆիզիկապես ճզմվում եմ»։

Ռիհաննան վախենում է ձկներից

IMG_3124.jpeg (128 KB)

«Ես շատ եմ վախենում ծովային արարածներից, նույնիսկ, փոքրիկ ձկներից: Մի օր ես ջրի մեջ էի, իսկ Բարբադոսի ջուրն այնքան մաքուր է, որ կարող ես տեսնել քո ոտքերը, եւ ես տեսա այդ բոլոր փոքրիկ ձկներին, որոնք լողում էին իմ ոտքերի շուրջ, ու խուճապի նոպա ունեցա: Ես, ուղղակի, սառել էի: Ինձ ստիպված էին ջրից դուրս հանել»,-խոստովանել է Ռիհաննան։

Ռիտա Օրան վախենում է զուգարաններից

IMG_3125.jpeg (76 KB)

«Ինձ միշտ թվում է, որ երբ զուգարան եմ գնում, ներքեւից ինչ-որ բան պիտի դուրս գա»,-Daily Star-ին մի անգամ ասել է Ռիտա Օրան։



© NEWS.am STYLE