Longines-ը մեծացրել է իր HydroConquest GMT-ի կորպուսի չափերը մինչև 43 մմ

16:36   25 մարտի, 2024

Շարունակելով ընդլայնել իր HydroConquest շարքը՝ Longines-ը մեծացրել է իր HydroConquest GMT-ի կորպուսի չափերը մինչև 43 մմ:

Անցյալ ամառ ժամագործը թարմացրել է երբեմնի հանրաճանաչ դասական մոդելը ավելի նրբագեղ դիզայնով, որը հասանելի է 41 մմ կորպուսով  և երեք գույնի ընտրանքով:

лонг1.jpg (62 KB)

Նոր չափսի տարբերակում թվատախտակի բոլոր դեկորները փոքր-ինչ ընդլայնվել են՝ համապատասխանեցնելով նորացված համամասնություններին, սակայն պահպանել են նույն ձևավորումն ու կառուցվածքը, ինչ իրենց 41 մմ նմանակները, մասնավորապես՝ «արևի ճառագայթներ» ավարտվածքով թվատախտակը, ամսաթվի ցուցադրում ժամը 3-ին, GMT սլաքը, միակողմանի պտտվող շրջանակ՝ կերամիկական ներդիրով և կանաչ մարկերներ: Նոր HydroConquest GMT 43 մմ-ը հագեցած է Longine L844.5 կալիբրով:

лонг2.jpg (63 KB)

Մեխանիզմն ապահովում է էներգիայի պաշար մինչև 72 ժամ և կարող է դիմակայել մինչև 300 մ խորության ջրի տակ:

лонг3.jpg (63 KB)

Ժամացույցի չժանգոտվող պողպատի տարբերակն արժե 2975 դոլար, իսկ ռետինե ժապավենով տարբերակը՝ 2775 դոլար:



© NEWS.am STYLE