Էմիլի Ռատակովսկին իր նշանադրության մատանին վերածեց ամուսնալուծության

20:22   25 մարտի, 2024

Ադամանդները հավերժ են, հատկապես Էմիլի Ռատակովսկու համար, ով ամուսնուց՝ կինոպրոդյուսեր Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդից բաժանվելուց հետո որոշեց իր նշանադրության մատանին վերածել բոլորովին նոր բանի:

Ոսկերչական ապրանքանիշի Alison Lou-ի կրեատիվ տնօրեն Էլիսոն Չեմլայի օգնությամբ մոդելը վերափոխել է իր տանձաձև և «արքայադստեր» կտրվածքով ադամանդե նշանադրության մատանին երկու առանձին մատանիների, հաղորդում է CNN-ը։ «Մատանիները ներկայացնում են իմ անձնական էվոլյուցիան»,- ասել է մոդելը Vogue-ին: «Ես չեմ կարծում, որ կինը պետք է զրկվի ադամանդներից միայն այն պատճառով, որ նա կորցնում է տղամարդուն»: Ռատայկովսկին բացատրել է, որ այդ միտքն իր մոտ ծագել է The Paris Review-ում Ստեֆանի Դանլերի «The Unravellers» պատմվածքը կարդալուց հետո։

эмил1.jpg (61 KB)

«Դա ներառում է իր տատիկի օձի մատանու պատմությունը, որը կազմված էր նրա տարբեր ամուսնությունների տարբեր քարերից», - ասաց Ռատակովսկին: «Ինձ դուր եկավ մատանու գաղափարը, որը ներողամտորեն ներկայացնում էր կնոջ ապրած բազմաթիվ կյանքերը»:

Մոդելը, ով որդի ունի Բեար-ՄակՔլարդի հետ, ավելացրել է, որ մատանիների ստեղծումը «զվարճալի նախագիծ» էր։ «Մատանին ինձ համար դարձավ խորհրդանիշ՝ մի տեսակ նշան կամ ապացույց, որ իմ կյանքն էլի իմն է», - ասաց նա:



© NEWS.am STYLE