Հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերը նախատեսում է կառուցել 1 միլիարդ դոլար արժողությամբ պարուրաձև աշտարակ՝ ծածկված կանաչով

21:18   25 մարտի, 2024

Հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերը ներկայացրել է Լոս Անջելեսում 1 միլիարդ դոլար արժողությամբ նոր գրասենյակային աշտարակ կառուցելու պլանը, որը կունենա կանաչապատ ֆասադ։

The Star (Աստղ) կոչվող բարձրահարկ շենքի թվային պատկերները, որոնք թողարկվել են բրիտանական Foster + Partners ճարտարապետական ընկերության կողմից, ցույց են տալիս բարձրադիր այգիներ՝ լի բույսերով և ծառերով, ինչպես նաև բացօթյա պատշգամբներ և ժամանակակից գրասենյակային տարածքներ:

звезда1.jpg (99 KB)

Հայտարարության մեջ Ֆոսթերը նկարագրել է այն որպես «ապագայի աշխատավայրի իրական արտացոլում, որը հոգ է տանում համայնքի, բարեկեցության և համագործակցության մասին»: «The Star»-ում կտեղակայվեն ժամանցային ընկերությունները և «Հոլիվուդի լավագույն բովանդակություն ստեղծողները», - ասաց Foster + Partners-ը: Ներկայիս ծրագրերը ներառում են արտադրական տարածք, պատկերասրահ, ցուցադրության սենյակ, տանիքի ռեստորան և առաջին հարկում գտնվող «համայնքի հավաքատեղիներ»:

звезда2.jpg (167 KB)

Եթե քաղաքը հավանություն տա առաջարկին, ապա «The Star»-ի շինարարությունը կսկսվի 2026 թվականի սկզբին և կավարտվի 2029 թվականին:



© NEWS.am STYLE