Քիմ Քարդաշյանը կրկնօրինակում է Բիանկա Սենսորիի համարձակ look-ը

14:42   26 մարտի, 2024

Քիմ Քարդաշյանին սկսել են համեմատել նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ՝ իր նոր տեսքի պատճառով, որը շատ նման է Բիանկայի համարձակ  զգեստներից մեկին։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian (@kimkardashian)

Նոր լուսանկարում, որը Քիմը հրապարակել է Instagram-ում, SKIMS-ի հիմնադիրը ցուցադրում է իր ակնառու կարողությունները՝ մերկ մարմնի վրա մուշտակ կրելով և սև զուգագուլպաներով։

2-ezgif.com-avif-to-jpg-converter (4).jpg (105 KB)

Քիմը լուսանկարը մակագրել է արևային ակնոցով էմոջի՝ ցույց տալով, որ հստակ գիտի, թե ում մասին է լուսանկարը հիշեցնում մարդկանց։ Երկրպագուներն անմիջապես սկսեցին նրան համեմատել Բիանկայի հետ։ Գրառման առաջին իսկ մեկնաբանության մեջ գրված էր. «Բիանկա, դու՞ ես»:



© NEWS.am STYLE